Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2003 թվականի N 587-Ն

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց անվճար սննդով ապահովելու նվազագույն չափաբաժինները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. մայիսի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 15-ի N 587-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ա Բ Ա Ժ Ի Ն Ն Ե Ր

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

NN

ը/կ Սննդամթերքի անվանումը Սննդի նորման մեկ

օրվա համար

(գրամ)

1. Հաց 550

2. Միս, մսամթերք 90

3. Ձուկ՝ առանց գլխի 100

4. Ձավարեղեն 120

5. Մակարոնեղեն 20

6. Բուսական յուղ 20

7. Շաքար, շաքարավազ 40

8. Կենդանական յուղ՝ մարգարին 45

9. Կաթ (կաթի փոշի) 100 (14.3)

10. Թեյ 1

11. Բանջարեղեն 250

12. Կարտոֆիլ 550

13. Աղ՝ կերակրի 8

14. Հյութ 100

15. Տոմատի մածուկ 3

16. Դափնետերև 0.1

Հղի կանանց, կերակրող մայրերին, անչափահասներին, ինչպես նաև հիվանդներին

(բժշկի նշանակմամբ) լրացուցիչ տրվում է

17. Բուսական յուղ 20

18. Կարագ 25

19. Կաթ (կաթի փոշի) 100 (14.3)

20. Հավի ձու 1 հատ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։