Հոդված 1
Հոդված 1.
«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդկությամբ «դ.2» կետով.
«դ.2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իր հաշվին և իր անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ.».
2) 3.1-ին մասի «դ» կետով» բառերը փոխարինել «դ» և «դ.2» կետերով» բառերով, իսկ նույն մասը «արժեթղթերով» բառից հետո լրացնել «և ածանցյալ ֆինանսական գործիքներով» բառերով։