«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11816365
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2016 թ. N 1457-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ՆՀ-1091-Ն հրամանագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետը`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի N 23 հավելվածում «ՀՀ քննչական կոմիտե 1 05 044» տողից հետո լրացնել նոր տողեր` հետևյալ բովանդակությամբ.
« ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե 1 05 045
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե 1 05 046
»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Արամյան