Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ բացառապես ակտիվների խմբի իրացվելիության ապահովման և ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների սկզբնական արժեքի պահպանման նպատակով:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել արժեթղթավորման հիմնադրամի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների առավելագույն չափը:»: