Հոդված 2
Հոդված 2
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Չինաստանի պետական զարգացման բանկը անհատույց օգնության վճարումների գրանցման իրենց համապատասխան գրքերում միմյանց անունով կբացեն անհատույց և առանց տոկոսադրույքի յուանով հաշիվ` որը կարճ կանվանվի «Օգնության հաշիվ 2016/1»: Օգնությունն օգտագործելիս կիրականացվի հաշվապահական հաշվառում` համաձայն Չինաստանի պետական զարգացման բանկի համապատասխան ընթացակարգերի: Բանկերը կողմերին պարբերաբար կներկայացնեն տեղեկատվություն նշված հաշիվների օգտագործման վերաբերյալ: