Հոդված 1
Հոդված 1
Կողմերը, փոխշահավետության հիմունքներով և համաձայն իրենց ազգային օրենսդրության ու միջազգային իրավունքի համապատասխան նորմերի և սկզբունքների, կզարգացնեն և կբարելավեն փոխադարձ համագործակցությունը հետևյալ ոլորտներում՝
1. Կատարել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ Հայաստանի օդային և սովորական փոստի տարանցման վերաբերյալ՝ Իրանով դեպի այլ երկրներ։
2. Կատարել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ Իրանի օդային և սովորական փոստի տարանցման վերաբերյալ՝ Հայաստանով դեպի այլ Երկրներ։
3. Կատարել տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ երկու երկրների փոստային ընկերությունների կողմից էլ. ծառայությունների պատվերների վերաբերյալ, ինչպիսիք են՝ էլ. գնումների ծառայությունը, էլ.փոստը և այլ ինտերնետային ծառայությունները։
4. Ձեռնարկել համատեղ միջոցներ՝ երկու երկրների միջև «էլեկտրոնային գնումներ» ծառայությունը գործարկելու նպատակով։
5. Կատարել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն ուղղակի փոստի և հիբրիդ փոստի գործարկման վերաբերյալ։
6. Թողարկել համատեղ նամականիշեր՝ երկու երկրների միջև համաձայնեցված թեմաներով։
7. Տարբեր առիթներով Երևանում և Թեհրանում անցկացնել ֆիլատելիայի արտադրատեսակների համատեղ ցուցադրություններ։
8. Ունենալ սերտ համակարգում միջազգային և տարածաշրջանային փոստային հանդիպումներում։