«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 630-Ն
ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 24-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 10 խմբի 03 ենթախմբի «03. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հունիսի 4
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 630-Ն որոշման
ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
NN
ը/կ Գնման ենթակա ձկնատեսակները Աշխատանքի կատարման
(Սևանա լիճ բացթողման)
ժամկետը Աշխատանքի
ծավալը
(հատ) Միավորի
գինը
(դրամ) Ֆինանսավորման ծավալը
1-ին
կիսամյակ 9 ամիս տարի
1. Կողակ ձկան թրթուրներ 2003 թ. հունիս-հուլիս 2500000,0 0,2 500,0 500,0 500,0
2. Կողակի մանրաձուկ (1,5 գ քաշով) 2003 թ. նոյեմբեր 105000,0 5 90,0 240,0 525,0
3. Ամառային իշխանի մանրաձուկ (3 գրամից ավելի) 2003 թ. նոյեմբեր 20250,0 80 259,0 679,8 1620,0
4. Գեղարքունի ձկան մանրաձուկ (3 գրամից ավելի) 2003 թ. նոյեմբեր 105000,0 70 1150,0 3078,0 7350,0
Ընդամենը 1999,0 4497,8 9995,0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ