Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-03-13-ից մինչև 2025-09-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-09-28Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

9 փետրվարի 2016 թվականի թիվ 18 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 3-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Արտադրանքի (արտադրատեսակների), որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ցանկի հաստատման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշման մեջ կատարել փոփոխություններ` հավելվածին համապատասխան:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 9–ի

թիվ 18 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշման մեջ կատարվող

1. Անվանման մեջ «համապատասխանության գնահատման (հավաստման) մասին» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մասին» բառերով:

2. Նախաբանում ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 3-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին» բառերով:

3. Առաջին կետում «համապատասխանության գնահատման (հավաստման) մասին» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մասին» բառերով:

4. Նշված որոշմամբ հաստատված՝ արտադրանքի (արտադրատեսակների), որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ցանկում ՝

ա) անվանման մեջ «համապատասխանության գնահատման (հավաստման) մասին» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մասին» բառերով.

բ) 2-րդ վանդակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.

գ) 2-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Երեխաների մարմնի քաշն իրենց վրա կրող

խաղալիքներ, այդ թվում՝

եռանիվ

հեծանիվներ,

ինքնաշարժեր,

ոտնակով

ավտոմոբիլներ,

քայլակներ և

նույնանման

խաղալիքներ անիվների վրա,

սայլակներ տիկնիկների համար 9403 70 000 2

9403 70 000 3

9503 00 100 համապատասխանության սերտիֆիկատ -».

դ) 1-ին ծանոթագրության մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով:

Հրապարակվել է կայքում 04 մայիսի 2016 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։