ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2016 թվականի N 1191-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին գումար հատկացնելու, ինչպես նաև պատվիրատուի լիազորություններ սահմանելու մասին» N 1131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում թատրոնի շենքի կառուցման լրացուցիչ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:».
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. նոյեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1191-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 3-ի N 1131-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Քանակը Գումարը
(հազ. դրամ)
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 100450.0
1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 100450.0
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 98651.6
71241200/1 Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ԲԸԱՀ դրամ 4,000,000 1 4000
45211152/1 Թատրոնների կառուցման աշխատանքներ ԲԸՀ դրամ 94,651,600 1 94651.6
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1798.4
71351540/1 Տեխնիկական հսկողության ծառայություններ ԲԸՀ դրամ 1,230,500 1 1230.5
98111140/1 Հեղինակային հսկողության ծառայություններ ԲԸԱՀ դրամ 567,900 1 567.9
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան