Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2016 թվականի N 1053-Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Արարատ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն Միհրան Հակոբյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 4-11-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:

2. Միհրան Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. նոյեմբերի 11

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

նոյեմբերի 11-ի N 1053-Ա

որոշման

ց ա ն կ

դիտորդի համար հաշվարկված ծախսերի

Գործունեության/տեղափոխման ծախսեր եվրո

Օդանավակայան տեղափոխում և հետադարձ

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) 150

300

500

50

1500

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2500 եվրո

Վարորդ/ավտոմեքենա

Վառելիք

Բնակություն

Սնունդ և մանր ծախսեր

Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից 125

125

1750

440

15

Առձեռն փոխանցվող գումար 2455 եվրո

Նախատեսվող գումար 4955 եվրո

ԱՄՆ մուտքի արտոնագրի համար վճար 165 դոլար

Ճանապարհածախս 600.000

ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։