«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2003 թվականի N 654-Ն
ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Արարատյան հարթավայրի նախալեռնային կիսաանապատային ցածրադիր գոտու հողատարածքների վրա գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում ոռոգման ջրի գերնորմատիվայնության խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
ա) գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում կազմակերպել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումների ծրագրում ներկայացված ոռոգման և երկրագործության վարման վերաբերյալ առաջարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի ջրման նորմաների ու ժամկետների տպագրումն առանձին ձեռնարկով՝ այն ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համայնքներին և ջրամատակարար ընկերությունների մասնագետներին տրամադրելու համար.
բ) կազմակերպել Հայաստանի Հանրապետության բոլոր տարածաշրջանների հողերում մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաների ու ռեժիմների ճշտման աշխատանքները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հունիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 654-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս վճարովի ջրօգտագործման պայմաններում ծագել են մի շարք չլուծված խնդիրներ, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման հարցերի լուծմանը՝ ոռոգման նորմաներին ու ռեժիմներին համապատասխան: Գյուղատնտեսության մեջ ներկայումս կիրառվող գյուղատնտեսական մշակաբույսերի ժամանակավոր ոռոգման նորմաներն ու ժամկետները 35 տարվա վաղեմություն ունեն և հողի սեփականաշնորհման պայմաններում չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին:
Շրջանառության մեջ է մտել «ոռոգման գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներ» արտահայտությունը: Այդ պահանջարկի բավարարումը և տրված ջրի համապատասխան վարձի գանձումը դարձել է հակասությունների առանցք ջրամատակարար-ջրսպասարկող-ջրօգտագործող օղակների միջև:
Այդ հակասությունն օբյեկտիվ հիմքի վրա լուծելու համար անհրաժեշտ են համապատասխան գիտագործնական հիմնավորված մոտեցումներ: Պահանջվում է ունենալ գերնորմատիվայնության քանակական գնահատականը և բացահայտել դրանց պատճառները:
Ոռոգման ջրի գերնորմատիվայնության հարցն օրինաչափորեն բարձրացվել է Արարատյան հարթավայրի նախալեռնային կիսաանապատային ցածրադիր գոտու` սակավազոր և ոչ կառուցվածքային, փոքր-ինչ վաղեմի և բոլորովին վերջերս յուրացված, հողատարածքների վրա տեղաբաշխված համայնքներում:
Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում անհրաժեշտ միջոցառումների մշակումը բխում է ՀՀ կառավարության 2002 թ-ի դեկտեմբերի 26-ի «ՀՀ կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 38-րդ կետի կատարման պահանջներից:
Աշխատանքների իրականացման համար նախապես կազմվել է ծրագիր և կատարվել է աշխատակազմի ընտրություն: Ծրագրի կատարմանն ընդգրկվել են առաջատար գիտնական մասնագետներ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեից, ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայից, Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ու Հայկական ճարտարագիտական ինստիտուտներից: Դաշտային հետազոտական աշխատանքները կազմակերպելու համար ընտրվել են գոտուն բնորոշ 15 համայնքներ, և աշխատանքների կազմակերպման հարցերը համաձայնեցվել են այդ համայնքների ղեկավարների հետ, որոնց առաջարկությամբ աշխատանքներում ընդգրկված են ջրային տնտեսության և գյուղատնտեսության տարածքային մարմինների փորձառու մասնագետներ:
Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմվել է հաշվետվություն՝ բաղկացած 140 էջից և 15 համայնքների քարտեզներից:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դաշտային հետազոտությունների ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները՝
1. Ոռոգման սկզբից մինչև վերջ ջրաղբյուրների ջրտուք կետերից համայնքներին տրվող ջրի չափում և գրանցում՝ օրական երկու անգամ, առավոտյան և երեկոյան ժամերին:
2. Համայնքների հողատարածքների առանձին հանդամասերում ընտրվել են տարբեր մշակաբույսերի տակ դրված հողակտորներ և դրանցում իրականացվել են՝
ա) ֆենոլոգիական դիտումներ, մանրակրկիտ հետևելով բույսերի զարգացման ընթացքին և ֆենոլոգիական փուլերի անցումային ժամկետներին,
բ) գրանցվել են ագրոտեխնիկական միջոցառումները, տրվել բույսերի զարգացման գնահատականները նրանց աճման և զարգացման փուլերում,
գ) գրանցվել են այդ հողակտորներից ստացված բերքի քանակները,
դ) գրանցվել են ջրումների ժամկետները, տևողությունը և տրված ջրի ծախսն ու ջրվող մակերեսի չափը:
3. Ի հայտ են բերվել ջրգող օջախները (հարամիները), տրվել են հողերի քարքարոտության, մակերեսների թեքությունների և հողային այլ հայտանիշների գնահատականները:
4. Հատուկ ուշադրություն է դարձվել հետազոտվող հողակտորներում, մշակաբույսերի ջրումների գործընթացին՝ ոռոգման ռեժիմների, ջրման տեխնիկայի և ջրումների իրականացման հարցերին:
5. Համայնքներում ընտրովի եղանակով կատարվել է ներտնտեսային ջրանցքների ՕԳԳ-ների որոշման ջրաչափական աշխատանքներ՝ յուրաքանչյուր համայնքում 3-4 ջրատարների վրա:
6. Համայնքների փաստացի ոռոգվող հողատարածքների մակերեսները, ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի, որոշվել են դաշտային հետազոտությունները համակարգողների, համայնքապետերի և ծրագրի կատարման առաջատար մասնագետների ու ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` հաշվի առնելով նաև ոռոգման պայմանագրերում տեղ գտած մակերեսների չափերը:
7. Դաշտային հետազոտությունների օբյեկտները նշագրվել են համայնքների 1:10000 մասշտաբի հողերի սեփականաշնորհման քարտեզների վրա:
Գրասենյակային աշխատանքները տարվել են երկու ուղղությամբ:
Առաջինն ընդգրկում է մեթոդական հարցերը:
Երկրորդ ուղղությունը ներառում է դաշտային հետազոտությունների արդյունքների համակարգումը, վերլուծությունը, դրանց հիման վրա հաշվարկների կատարումը և արդյունքների ամփոփումը:
Դաշտում կատարած հետազոտությունների հիման վրա լրամշակվել և կազմվել են քարտեզներ՝ յուրաքանչյուր համայնքի համար:
Դաշտային հետազոտությունների ժամանակ իրականացված չափումների արդյունքների հիման վրա մշակված մեթոդով որոշվել են ուսումնասիրվող գոտու ոռոգման ներտնտեսային ցանցերի օգտակար գործողության գործակիցները:
Այնուհետև ըստ համայնքների հաշվարկվել են ոռոգման փաստացի նորմաները երեք տարբեր, իրարից անկախ, եղանակներով։
Առաջին դեպքում՝ առանձին համայնքներում հետազոտված դաշտերում կատարած չափումներով և մշակաբույսերի զբաղեցրած մակերեսներով:
Երկրորդ դեպքում՝ ջրի ծախսի չափումների հիման վրա համայնքին տրված ջրի ընդհանուր ծավալի, ոռոգվող մակերեսի ու ներտնտեսային ցանցի օգտակար գործողության գործակիցների (ՕԳԳ) հաշվառումով:
Երրորդ դեպքում՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից համայնքին մատակարարած ջրի ծավալով և նույն մակերեսների ու ՕԳԳ-ների հաշվառումով:
Ոռոգման նշված երեք ձևերով որոշված նորմաները իրարից տարբերվում են գործնականում թույլատրելի սահմաններում, որի հիման վրա և դրանց միջինը ընդունվել է որպես «փաստացի»:
Ստացված «փաստացի» և «գործող» նորմաների համեմատությունը ցույց է տալիս, որ ոռոգման նորմաների առումով գերնորմատիվայնությունն ակնառու չէ: Դրա պատճառն այն է, որ որոշ մշակաբույսեր համայնքներում չեն ստացել պահանջվող քանակի ջուր՝ խախտվել են ջրումների նորմաներն ու ժամկետները, ջրումների թվերը և այլն, որի արդյունքում, իհարկե, արձանագրվել են տվյալ մշակաբույսերի բերքի զգալի կորուստներ: Հաշվի առնելով վերոհիշյալը և հիմք ընդունելով գյուղատնտեսական մշակաբույսերի, դաշտային հետազոտությունների ժամանակ դիտված, ջրման փաստացի նորմաներն ու ջրումների թվերը, մշակվել է լիարժեք ոռոգում իրականացնելու համար անհրաժեշտ ոռոգման ռեժիմ, որին համապատասխանող նորմաները ստացվում են գերնորմատիվային:
Ոռոգման փաստացի, գործող և գերնորմատիվային նորմաների մեծությունները բերվում են N 1 հավելվածում:
Հետազոտությունների ընթացքում մանրամասնորեն վերլուծվել են ջրումների ընթացքում դիտված նորմաների գերնորմատիվայնության օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները և վերջինների վերացման հաշվառումով առաջարկվել են նոր գերնորմատիվային նորմաներ ( N 1 հավելվածի 4-րդ տողը):
Գյուղատնտեսական մշակաբույսերի համար 15 համայնքներում առաջարկված ոռոգման գերնորմատիվային նորմաները կիրառելի են նաև Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի միևնույն բնակլիմայական և հողային պայմաններ ունեցող ևս 37 համայնքներում: Ուսումնասիրված և դրանց բնորոշ մյուս համայնքներում առաջարկված ոռոգման գերնորմատիվային նորմաները, ջրումների թվերը և ջրման նորմաները, որոնք պետք է խստագույնս կիրառվեն գործնականում, տրված են N 2 հավելվածում:
Առաջարկված ոռոգման գերնորմատիվային և գործող նորմաների տարբերությունները և բոլոր համայնքների համար որոշված լրացուցիչ մատակարարվելիք ջրի ծավալներն ու նրանց գումարային արժեքները՝ 2003 թվականի համար հաստատված ջրի սակագնով հաշվված, բերված են N 3 հավելվածում:
ՀՀ մնացած տարածքներում ոռոգման նորմաներն ու ռեժիմները հնարավոր կլինի ներկայացնել միայն նմանատիպ հետազոտական աշխատանքներ կատարելուց հետո:
ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Ելնելով ուսումնասիրված հողատարածքների առանձնահատկություններից՝ մեծ ջրանցիկություն և փոքր հզորություններ, հումուսի չնչին պարունակությամբ, ինչպես նաև համայնքներում երկրագործության վարման արդի վիճակի ուսումնասիրության արդյունքներից, հողատարածքների գերնորմատիվայնությունը մեղմելու և արդյունավետ երկրագործություն վարելու նպատակով արվում են հետևյալ միջոցառումները:
Ոռոգման ներտնտեսային ցանցերի շահագործման բարելավում
- Առաջնահերթ իրականացնել ոռոգման բաց և փակ ցանցերի վերականգնումը՝ ուշադրություն դարձնելով ոռոգման փակ ցանցերի վերականգնմանը, հատկապես ջրի հեռավոր տեղափոխումների ժամանակ:
- Ներքին ջրաչափության կազմակերպում՝ ջրանցքներից ջրի տրման կետերը հագեցնելով համապատասխան ջրաչափական (ստացիոնար կամ շարժական) սարքավորումներով և ապահովել III կարգի ջրանցքներից ջրի տրումը ճկուն խողովակների (սիֆոն) օգնությամբ:
- Վերոհիշյալ միջոցառումներն առաջնահերթ իրականացնել Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի համայնքներում:
- Ջրման ավտոմատացված եղանակների ներդնում, հատկապես դաշտի մեծ թեքությունների ( i > 0.035 ) դեպքում:
Ոռոգման եղանակների և ջրման տեխնիկայի տարրերի պարտադիր կիրառում
Ոռոգման դաշտերի ինժեներական կազմակերպում՝ կապիտալ հարթեցում, ոռոգման ցանցի նախապատրաստում:
Ջրման տեղամասերի ճիշտ կազմակերպում, որը ենթադրում է՝
- ակոսներն անցկացնել ըստ մակերեսի թեքության նվազման,
- ջրման տեղամասերը հարթեցնել այնպես, որ ակոսների ամբողջ երկայնքով միկրոանհարթությունները չգերազանցեն 3-5 սմ-ը,
- կատարել ակոսների կտրվածքի ճիշտ ընտրություն, այնպես, որ i>0.01 թեքությունների ժամանակ ակոսի խորությունը լինի 12-15 սմ, իսկ i<0.01 դեպքում՝ 16-20 սմ:
Ջրման ակոսային եղանակի դեպքում կիրառել ջրման տեխնիկայի տարրերի հետևյալ նպատակահարմար մեծությունները՝
- ակոսների երկարությունները չպետք է գերազանցեն 100 մ-ը,
- ակոսին տրված ջրի ծախսը չպետք է շատ փոքր լինի, այն սահմանվում է 1.0-2.0 լ/վրկ, ըստ որում առաջարկվում է կիրառել կրկնակի ջրման մեթոդը՝ սկզբում առաջարկվող, ապա անմիջապես հետո փոքր ծախսերով:
Այգեգործական և մասամբ լայնաշար մշակաբույսերի ոռոգման համար միկրոոռոգման տարբեր եղանակների (կաթիլային, օջախային, ենթահողային, միկրոանձրևացման և այլն), իսկ հնարավորությունների սահմանափակության դեպքում՝ նշված եղանակների պարզեցված ձևերի կիրառություն:
Երկրագործության վարման բարելավում
Անհրաժեշտ ուշադրություն դարձնել ագրոտեխնիկական միջոցառումների ճիշտ կիրառման վրա, որը ենթադրում է՝
- հողի վարի և մյուս մշակումների կատարում միայն հորիզոնականների ուղղությամբ,
- մշակաբույսերի նպատակահարմար տեղաբաշխում՝ ըստ տեղանքի ռելիեֆի տարրերի,
- հողի հետջրումային մշակման կատարում միայն նրա հասուն վիճակում,
- ջրման ակոսների անցկացում ջրումից անմիջապես առաջ, ոչ շուտ մեկ օրից մինչև ջրումը:
Միջին մակերեսների համար կիրառել գյուղատնտեսական մշակաբույսերի հետևյալ հաջորդականությունը կամ կուլտուրափոխությունը՝ առվույտ (երեք տարի), բանջարանոցային մշակաբույսեր, կարտոֆիլ, ծխախոտ (2 տարի), այնուհետև ցորեն, կամ երկրորդ տարբերակով՝ վաղահաս կարտոֆիլ+խոզանացան, բանջարաբոստանային, գարնանացան հավաքական (միամյա խոտ, եգիպտացորեն և այլն):
Անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներում կիրառել կուլտուրափոխության այլ տարբերակ:
Մշակաբույսերը խմբավորել ըստ ջրապահանջի և ջրտուք կետի իշխման սահմաններում ստեղծել միևնույն մշակաբույսերով զբաղեցրած տարածքներ:
Իրականացնել գյուղմշակաբույսերի գիշերային ջրումներ:
Իրականացնել ջրգող օջախների (հարամիների) դեմ պայքարի անհետաձգելի միջոցառումներ՝
ա) քիչ ջրապահանջ ունեցող մշակաբույսերի մշակում,
բ) միջշարային մեծ տարածքով մշակվող բույսերի մշակություն, առանց այլ մշակաբույսերի համատեղման,
գ) բազմամյա տնկարկներով հողատարածքներում անցում օջախային ոռոգմանը:
Մշակել և իրականացնել նոր տեխնոլոգիաներ՝ հարամիները վերացնելու համար:
Կազմակերպչական հարցերի ապահովում
Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ ուսումնասիրված գոտու համայնքներում «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պետք է ստեղծվեն ջրօգտագործողների ընկերություններ և ջրօգտագործողների ընկերությունների միություններ, որոնց էլ օգտագործման իրավունքով պետք է փոխանցվեն ոռոգման համակարգերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ ջրտնտպետկոմիտեն համապատասխան ծրագրերի շրջանակներում պետք է աջակցեն ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների ստեղծմանն ու կայացմանը՝ ապահովելով նոր ստեղծվող ընկերությունների նախաձեռնող խմբերին, հիմնադիր կոմիտեներին, իրավաբանական, տնտեսագիտական և տեխնիկական հարցերով խորհրդատվություն, կազմակերպելով ուսուցողական դասընթացներ և տրամադրելով նյութական օգնություն:
Ջրօգտագործողների ընկերությունների կողմից իր անդամ և ոչ անդամ ջրօգտագործողների հետ տիպային ձևին համապատասխան պայմանագրի պարտադիր կնքումը, ոռոգման ջրի բաշխման պլան-ժամանակացույցին համապատասխան դրա իրականացումն ու մատակարարված ջրի համար վարձի գանձման ապահովումը:
Ջրամատակարարի կողմից ջրօգտագործող ընկերությունների ներկայացված պլան-ժամանակացույցին կամ միջանկյալ հայտերին համապատասխան անխափան ջրամատակարարման ապահովումը:
Ոռոգման և ագրոտեխնիկական աշխատանքները համայնքներում ճիշտ կազմակերպելու նպատակով ջրօգտագործող ընկերություններում պարտադիր ունենալ համապատասխան մասնագետներ (ինժեներ-մելիորատոր և ագրոնոմ): «Գյուղատնտեսական ծառայությունների» և «Ոռոգման համակարգերի զարգացման» ծրագրերի շրջանակներում անցկացնել վերոհիշյալ մասնագետների ամենամսյա ուսուցում:
Ջրօգտագործող գյուղացիներին խորհրդատվական ծառայություն մատուցելու համար գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններում (ԳԱՄԿ) ընդգրկել համապատասխան մասնագետներ:
Միջոցներ ձեռք առնել գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած ոռոգելի վարելահողերը և տարբեր պատճառներով չմշակվող մյուս հողատեսքերն արտադրության մեջ ներգրավելու համար:
Առաջարկված գերնորմատիվային ոռոգման նորմաները համայնքներում խստագույնս կիրառելու, առաջարկությունների կատարումը տեղերում կազմակերպելու նպատակով առաջարկվում է համապատասխան նյութերն առանձին ձեռնարկով տպագրել և տրամադրել ջրօգտագործողների ընկերությունների, ջրօգտագործողների ընկերությունների միությունների, ԳԱՄԿ-երի, համայնքների և ջրամատակարար ընկերությունների մասնագետներին:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ոռոգման առաջարկվող նորմաների կիրառմամբ և երկրագործության վարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ արված առաջարկությունների իրականացումը կհանգեցնի ոռոգման ջրի ծավալների զգալի խնայողության և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման: Այսպես՝
- Դիտարկելով ոռոգման ջրի խնայողության հարցը, անդրադառնանք N 1 հավելվածի 3-րդ և 4-րդ տողերում բերված տվյալներին, որոնց տարբերությամբ 52 համայնքների համար տարեկան ստացվում է 42,17 մլն խոր. մ ոռոգման ջրի խնայողություն:
- Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման տեսանկյունից խնդիրը դիտելու համար արվել են հետևյալ համեմատությունները:
Ըստ վիճակագրական տվյալների, 1984-1985 թվականներին ուսումնասիրված գոտու տարածաշրջանների միջին բերքատվության ցուցանիշները (տես հավելված 4) համեմատվել են 1997-1999 թվականների և 2002 թ-ի այդ տարածաշրջաններն ընդգրկող մարզերի միջին բերքատվության հետ: Ստացվել է, որ վերջին տվյալներն իրենց մեծությամբ խիստ զիջում են առաջիններին:
Ուսումնասիրված համայնքներում 2002 թ. դիտված բերքատվության փաստացի տվյալների համեմատությունը 1984-1985 թթ. ցուցանիշների հետ (տես հավելված 5) ցույց է տալիս, որ համայնքներում ևս դրանք խիստ նվազել են: Բարձրացել է միայն կարտոֆիլի և ծխախոտի բերքատվությունը, որոնց զբաղեցրած մակերեսները շատ փոքր են:
Համեմատությունները և հաշվարկները ցույց են տալիս, որ աշնանացան ցորենի, առվույտի, լոլիկի և խաղողի բերքատվության նվազումից միայն ստացվում է մեկ հեկտարից միջին հաշվով 292 հազ. դրամի համախառն բերքի կորուստ, որը գոտու մասշտաբով կազմում է մոտ 7 մլրդ դրամ: Ընդունելով շահութաբերությունը 30 տոկոս՝ տեսնում ենք, որ այն մի քանի անգամ գերազանցում է N 3 հավելվածով առաջարկված ոռոգման գերնորմատիվային և գործող նորմաների տարբերությամբ պայմանավորված, ջրի ծավալի՝ 87,68 մլն խմ արժեքին (368,27 մլն դրամ):
Այսպիսով, հետազոտված գոտում ոռոգման առանձնարկված մեթոդների և երկրագործության վարման արդյունավետության բարձրացման վրա կատարվելիք ներդրումները կարդարացվեն լիովին, և կապահովվի գյուղատնտեսական մշակաբույսերի տարեկան 7 մլրդ դրամ արժեքով համախառն բերքի ստացումը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված 1
Ոռոգման փաստացի, գործող, գերնորմատիվային և առաջարկված գերնորմատիվային նորմաները՝ ըստ համայնքների, խմ/հա*)
N/N Համայնքները Ար-
մաշ Սուրե-
նավան Արա-
րատ Ջրա-
շեն Աբով-
յան Նորա-
կերտ Բաղրամյան (Էջմիածնի տարա-
ծաշրջան) Ակնա-
լիճ Պռոշ-
յան Օշա-
կան Սասու-
նիկ Տալվո-
րիկ Բաղրամյան (Բաղրամ-
յանի տարա-
ծաշրջան) Արտե-
նի Արա-
գած
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
1. Փաստացի 7180 6430 6330 8630 9550 8790 11140 11820 4410 4760 5040 6090 5820 9460 9870
2. Գործող 6100 5950 5850 6150 5500 6750 5600 6450 6250 6100 5650 4850 4950 5650 5800
3. Գերնորմատիվային 10900 8600 9440 11830 10380 11480 10640 12600 9750 9000 8000 10280 9470 12900 13140
4. Առաջարկված գերնորմատիվային 9200 8250 9350 9800 10200 9800 9860 11300 9750 9000 8000 8350 8800 9450 10200
5. Առաջարկվող գերնորմատիվային նորմաների շեղումը գործող նորմաներից, %-ներով 151 139 160 159 185 145 176 175 156 148 142 172 178 167 176
___________________
*) Աղյուսակի թվերը կլորացված են
Հավելված 2
Ոռոգման առաջարկված գերնորմատիվային նորմաները, ջրումների միջինացված թվերը և ջրման նորմաներն Արարատյան հարթավայրի նախալեռնային ցածրադիր գոտու համայնքներում
Հ/Հ Մարզերը, տարածաշրջանները, համայնքները*) Ոռոգման առաջարկված գերնորմատիվային նորմաները, մ.3/հա Ջրումների միջինացված
թվերը **) Ջրման նորմաները, ***) մ.3/հա
1 2 3 4 5
Արագածոտնի մարզ
Աշտարակի տարածաշրջան
1. Սասունիկ* 8000 7 1150
2. Օշական* 9000 9 1000
3. Ուջան 8500 7 1200
4. Ոսկեհատ 9000 8 1150
5. Կոշ 8000 7 1150
6. Արուճ 8000 7 1150
7. Արա 8500 8 1050
8. Նոր Ամանոս 8500 8 1050
9. Նոր Եդեսիա 8500 8 1050
10. Շամիրամ 8600 8 1050
Թալինի տարածաշրջան
11. Արագած* 10200 7 1450
12. Արտենի* 9450 7 1350
Արմավիրի մարզ
Արմավիրի տարածաշրջան
13. Մայիսյան 11000 7 1550
Բաղրամյանի տարածաշրջան
14. Տալվորիկ* 8350 6 1400
15. Բաղրամյան* 8800 7 1250
16. Վանանդ 8400 7 1200
17. «Մաքս Ֆրուտ» 8300 6 1400
18. Արգինա 8500 7 1200
19. Շենիկ 8500 7 1200
20. Արտամետ 8600 7 1250
21. Արևադաշտ 8600 7 1250
22. Քարակերտ 9000 7 1300
23. Դալարիկ 9000 7 1300
24. Կողբավան 8500 7 1200
25. Բաղրամյան* 9860 8 1250
26. Նորակերտ* 9800 8 1250
27. Ակնալիճ* 11300 7 1600
28. Ֆերիկ 10500 8 1300
29. Մերձավան 9800 8 1250
30. Մուսալեռ 9700 8 1200
31. Ծաղկալանջ 9700 8 1200
32. Այգեկ 9700 8 1200
Արարատի մարզ
Արարատի տարածաշրջան
33. Արմաշ* 9200 8 1150
34. Սուրենավան* 8250 8 1050
35. Արարատ* 9350 7 1350
36. Երասխ 8500 8 1050
37. Վեդի 8500 7 1200
38. Գոռավան 8600 7 1250
39. Դաշտաքար 8000 7 1150
40. Նոր ուղի 8200 7 1200
Արտաշատի տարածաշրջան
41. Ջրաշեն* 9800 6 1650
42. Աբովյան* 10200 8 1300
43. Դիտակ 10000 8 1250
44. Նարեկ 9200 7 1300
45. Բաղրամյան 9300 7 1350
Մասիսի տարածաշրջան
46. Այնթափ 9500 8 1200
47. Նոր Խարբերդ 9600 8 1200
Կոտայքի մարզ
Նաիրիի տարածաշրջան
48. Պռոշյան* 9750 9 1100
49. Քասախ 9750 9 1100
50. Զովունի 9200 8 1000
51. Քանաքեռավան 9000 7 1300
52. Նոր Երզնկա 8500 8 1050
______________________
*) Հետազոտված համայնքներն են
**) Ջրումների թվերը կլորացված են
***) Ջրման նորմաները կլորացված են մինչև 50-ը
Հավելված 3
Արարատյան հարթավայրի նախալեռնային ցածրադիր գոտու ոռոգման ջրի գերնորմատիվային պահանջարկ ունեցող համայնքներում առաջարկված գերնորմատիվային և գործող ոռոգման նորմաների տարբերությամբ պայմանավորված լրացուցիչ ջրի ծավալների և 2003 թվականի սակագնով պայմանավորված լրացուցիչ ջրի վարձի
Ը/կ Մարզերը, տարածա-
շրջանները համայնքները* Ընդամենը ոռոգելի հողերը, հա Փաստացի օգտա-
գործվող ոռոգելի հողերը, հա Ոռոգման գործող նորման, մ.3/հա Ոռոգման առաջարկված գերնոր-
մատիվային նորման, մ.3/հա Փաստացի օգտագործվող ոռոգելի հողերի ջրի պահանջը գործող նորմայով հաշված, մլն մ.3 Փաստացի օգտա-
գործվող ոռոգելի հողերի ջրի պահանջն առաջարկված գերնոր-
մատիվային նորմայով հաշված, մլն մ.3 Տարբե-
րությունը, մլն մ.3 Մեկ մ.3 ջրի սակագինը, դրամ Լրացուցիչ օգտա-
գործված ջրի արժեքը, մլն դրամ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Արագածոտնի մարզ
Աշտարակի տարածաշրջան
1. Սասունիկ* 1028 650 5650 8000 3.673 5.2 1.527 4.2 6.413
2. Օշական* 698 569 5600 9000 3.186 5.121 1.935 4.2 8.127
3. Ուջան 682 648 5600 8500 3.629 5.508 1.879 4.2 7.892
4. Ոսկեհատ 180 152 6100 9000 0.927 1.368 0.441 4.2 1.852
5. Կոշ 1164 1105 5600 8000 6.188 8.84 2.652 4.2 11.138
6. Արուճ 715 462 5500 8000 2.541 3.696 1.155 4.2 4.851
7. Արա 796 343 5650 8500 1.938 2.916 0.978 4.2 4.107
8. Նոր Ամանոս 478 257 5650 8500 1.452 2.185 0.733 4.2 3.079
9. Նոր Եդեսիա 1286 352 5650 8500 1.989 2.992 1.003 4.2 4.213
10. Շամիրամ 1090 222 5600 8600 1.243 1.909 0.666 4.2 2.797
Ընդամենը տարածաշրջանում 54.47
Թալինի տարածաշրջան
11. Արագած* 1801 1407 5800 10200 8.161 14.351 6.19 4.2 25.998
12. Արտենի* 1610 1672 5650 9450 9.447 15.8 6.353 4.2 26.683
Ընդամենը տարածաշրջանում 52.68
Ընդամենը մարզում` 112.8
Արմավիրի մարզ
Արմավիրի տարածաշրջան
13. Մայիսյան 450 450 6400 11000 2.88 4.95 2.07 4.2 8.528
Ընդամենը տարածաշրջանում 8.53
Բաղրամյանի տարածաշրջան
14. Բաղրամյան* 251 110 4950 8800 0.545 0.968 0.423 4.2 1.776
15. Տալվորիկ* 887 710 4850 8350 3.444 5.929 2.485 4.2 10.437
16. Վանանդ
«Մաքս-ֆրուտ» 478
1250 280
1250 4950
4850 8400
8300 1.386
6.063 2.352
10.375 0.966
4.312 4.2 4.057
18.11
17. Արգինա 728 640 4950 8500 3.168 5.44 2.272 4.2 9.542
18. Շենիկ 250 250 4900 8500 1.225 2.125 0.9 4.2 3.78
19. Արտամետ 298 200 4950 8600 0.99 1.72 0.73 4.2 3.066
20. Արևադաշտ 230 210 4900 8600 1.029 1.806 0.777 4.2 3.263
21. Քարակերտ 971 933 5650 9000 5.271 8.397 3.126 4.2 13.129
22. Դալարիկ 864 550 5650 9000 3.108 4.95 1.842 4.2 7.736
23. Կողբավան 249 140 5000 8500 0.7 1.19 0.49 4.2 2.058
Ընդամենը տարածաշրջանում 76.95
Էջմիածնի տարածաշրջան
24. Բաղրամյան* 683.5 350 5600 9860 1.96 3.451 1.491 4.2 6.262
25. Նորակերտ* 775.6 480 6750 9800 3.24 4.704 1.464 4.2 6.149
26. Ակնալիճ* 992 536 6450 11300 3.457 6.057 2.6 4.2 10.92
27. Արշալույս 1023 920 6550 10500 6.026 9.66 3.634 4.2 15.263
28. Ֆերիկ 150 110 6750 10500 0.743 1.155 0.412 4.2 1.73
29. Մերձավան 75 120 6550 9800 0.786 1.176 0.39 4.2 1.638
30. Մուսալեռ 445 395 6550 9700 2.587 3.832 1.245 4.2 5.229
31. Ծաղկալանջ 285 270 6550 9700 1.769 2.619 0.85 4.2 3.57
32. Այգեկ 302 242 6550 9700 1.585 2.347 0.762 4.2 3.2
Ընդամենը տարածաշրջանում 53.96
Ընդամենը մարզում` 139.44
Արարատի մարզ
Արարատի տարածաշրջան
33. Արմաշ* 847 927 6100 9200 5.655 8.528 2.873 4.2 12.067
34. Սուրենավան* 1280 979 5950 8250 5.825 8.077 2.252 4.2 9.458
35. Արարատ* 1070 650 5850 9350 3.802 6.077 2.275 4.2 9.555
36. Երասխ 219 154 5950 8500 0.916 1.309 0.393 4.2 1.651
37. Վեդի 997 861 6000 8500 5.166 7.319 2.153 4.2 9.043
38. Գոռավան 445 376 6100 8600 2.294 3.234 0.94 4.2 3.948
39. Դաշտաքար 206 174 5800 8000 1.009 1.392 0.383 4.2 1.609
40. Նոր ուղի 164 147 6000 8200 0.882 1.205 0.323 4.2 1.357
Ընդամենը տարածաշրջանում 48.69
Արտաշատի տարածաշրջան
41. Ջրաշեն* 412 402 6150 9800 2.472 3.94 1.468 4.2 6.166
42. Աբովյան* 272 200 5500 10200 1.1 2.04 0.94 4.2 3.948
43. Դիտակ 113 110 5800 10000 0.638 1.1 0.462 4.2 1.94
44. Նարեկ 382 440 6000 9200 2.64 4.048 1.408 4.2 5.914
45. Քաղցրաշեն 506 487 6000 9300 2.922 4.529 1.607 4.2 6.749
Ընդամենը տարածաշրջանում 24.72
Մասիսի տարածաշրջան
46. Այնթափ 580 554 6100 9500 3.379 5.263 1.884 4.2 7.913
47. Նոր Խարբերդ 325 271 6200 9600 1.68 2.602 0.922 4.2 3.872
Ընդամենը տարածաշրջանում 11.78
Ընդամենը մարզում` 85.19
Կոտայքի մարզ
Նաիրիի տարածաշրջան
48. Պռոշյան* 952 483 6250 9750 3.019 4.709 1.69 4.2 7.098
49. Քասախ 544 544 6250 9750 3.4 5.304 1.904 4.2 7.997
50. Զովունի 584 500 6150 9200 3.075 4.6 1.525 4.2 6.405
51. Քանաքեռավան 837 741 6000 9000 4.446 6.669 2.223 4.2 9.337
52. Նոր Երզնկա 506 456 5550 8500 2.531 3.876 1.345 4.2 5.649
Ընդամենը մարզում` 36.49
Ընդամենը` 368.27
_______________
* հետազոտված համայնքներ
Հավելված 4
Գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը (ց/հա) Արարատյան հարթավայրի նախալեռնային ցածրադիր գոտու տարածաշրջաններում 1984-1986 թթ. վիճակագրական տվյալներով
N/N
ը/կ Գյուղատնտե-
սական մշակա-
բույսերը Տարածաշրջանները
Աշտարակի Նաիրիի Բաղրամյանի Արմավիրի Էջմիածնի Արտաշատի Արարատի
1 2 3 4 5 6 7 8 9
1. Աշնանացան ցորեն 20.6 19.4 28.5 45.2 50.4 28.0 37.9
2. Առվույտ 152.7 137.7 126.0 252.0 311.0 281.6 369
3. Լոլիկ 232 264.6 396 446.0 421.0 508.7 595.0
4. Կարտոֆիլ - - 104 125.0 121.0 94.3 171.0
5. Խաղող 47.0 64.0 63.7 81.0 96.7 107.3 137.7
6. Պտուղ 52.3 54.7 38.9 70.2 44.7 61.7 55.1
Հավելված 5
Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը համայնքներում, ըստ 2002 թ. դաշտային հետազոտությունների տվյալների, ց/հա
Մարզերը Տարածա-
շրջանները Համայնքները Աշնա-
նացան
ցորեն Բանջա-
րեղեն Կարտո-
ֆիլ Առ-
վույտ Ծխա-
խոտ Պտուղ Խա-
ղող Ձմե-
րուկ Վա-
րունգ
1 2 3 3 4 5 6 7 8 9 10 11
Արագածոտնի Թալինի Արագած 40.0 - - 120.0 - 80.0 30.0 250.0
Արտենի 28.0 - - 90.0 - 67.0 37.0 -
Աշտարակի Օշական 25.0 150.0 - 76.0 - 10.0 28.0 -
Սասունիկ 16.4 100.0 - - 18.5 3.0 25.0 -
Կոտայքի Նաիրիի Պռոշյան - 120.0 - 66.0 - 5.0 48.0 270.0
Արմավիրի Բաղրամյանի Բաղրամյան 28.0 - - 65.0 - 1.5 - 300.0
Տալվորիկ 35.0 - - 67.0 - 2.0 - -
Էջմիածնի Ակնալիճ 23.0 227.0 - 63.0 - - 35.0 -
Նորակերտ 17.3 - 122.0 - 21.0 11.0 10.0 -
Բաղրամյան 16.5 - - 60.0 22.0 2.0 - -
Արարատի Արտաշատի Ջրաշեն 25.0 210.0 - 75.0 - 5.0 60.0 -
Աբովյան 32.3 257.0 152.0 - - 6.0 - - 250.0
Արարատի Սուրենավան 32.0 250.0 - 120.0 - 12.0 35.0 -
Արմաշ 30.0 310.0 - 93.0 - 10.0 34.0 350.0
Արարատ 42.0 - - 100.0 - 65.0 -