Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616379

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

17 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան N 982-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հավելվածի 8-րդ կետի 2-րդ սյունակում «Թիթեռներ» բառը փոխարինել «Ծաղիկներ» բառով, 4-րդ սյունակում «II եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով և 18-րդ և 23-րդ կետերի 4-րդ սյունակներում «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով.

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «33» կետով.

33 Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ 1 նամականիշով գեղաթերթիկ IV եռամսյակ 500 30 000

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի «2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանի հավելվածի «16-րդ» կետը ուժը կորցրած ճանաչել:

3. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Neophron percnopterus, Գիշանգղ» և «Falco tinnunculus, Սովորական հողմավար բազե. Bird of the year, Տարվա թռչուն» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների.

2) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Ծաղիկներ թեմային նվիրված «Tulipa sylvestris L., Վարդակակաչ անտառային» և «Orchis tridentata Scop, Խոլորձ եռատամ» 2 նամականիշի, համաձայն N 3 և N 4 հավելվածների.

3) Հայոց պետականություն. Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Chairman of the National Council of the First Republik of Armenia. Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ. AVETIS AHARONYAN 1866-1948 ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 5 հավելվածի.

4) Անտուան Մեյեի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Անտուան ՄԵՅԵ. Antoine MEILLET. ամյակ. 150tհ anniversary. Armenologist French linguist. Հայագետ Ֆրանսիացի լեզվաբան. 1866-1936» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 6 հավելվածի.

5) Հայոց պատմություն. Հայաստանը հնագույն քարտեզներում թեմային նվիրված «ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ, մ.թ.ա. VI դար. BABYLONIAN MAP OF THE WORLD, VI century B.C.» և «ՄԵԾ ՀԱՅՔԸ ԸՍՏ ՊՏՂՈՄԵՈՍԻ, մ.թ. II դար. PTOLEMY`S GREATER ARMENIA, II century A.D.» 2 նամականիշի, համաձայն N 7 և N 8 հավելվածների.

6) Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ թեմային նվիրված «Բագարան մ.թ.ա. II դար / Bagaran II century B. C. Հայաստանի մայրաքաղաքներ / Capitals of Armenia» և « Վաղարշապատ մ.թ. II դար / Vagharshapat. II century A. D. Հայաստանի մայրաքաղաքներ / Capitals of Armenia» 2 նամականիշի, համաձայն N 9 և N 10 հավելվածների.

7) Անկախ պետությունների համագործակցություն թեմային նվիրված «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. COMMONWEALTH OF INDEPENDENT STATES» 1 նամականիշի, համաձայն N 11 հավելվածի.

8) Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ. ԲՈԿԱ ԽՈՒՆԻՈՐՍ 1977, 2000, 2003. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNERS. ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 12 հավելվածի:

4. Գործողության մեջ դնել`

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Neophron percnopterus, Գիշանգղ» և «Falco tinnunculus, Սովորական հողմավար բազե. Bird of the year, Տարվա թռչուն» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը 230 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 60 000 հատ.

2) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Ծաղիկներ թեմային նվիրված «Tulipa sylvestris L., Վարդակակաչ անտառային» և «Orchis tridentata Scop, Խոլորձ եռատամ» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 60 000 հատ.

3) Հայոց պետականություն. Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Chairman of the National Council of the First Republik of Armenia. Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ. AVETIS AHARONYAN 1866-1948 ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

4) Անտուան Մեյեի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Անտուան ՄԵՅԵ. Antoine MEILLET. ամյակ. 150tհ anniversary. Armenologist French linguist. Հայագետ Ֆրանսիացի լեզվաբան. 1866-1936» նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

5) Հայոց պատմություն. Հայաստանը հնագույն քարտեզներում թեմային նվիրված «ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ, մ.թ.ա. VI դար. BABYLONIAN MAP OF THE WORLD, VI century B.C.» և «ՄԵԾ ՀԱՅՔԸ ԸՍՏ ՊՏՂՈՄԵՈՍԻ, մ.թ. II դար. PTOLEMY`S GREATER ARMENIA, II century A.D.» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը 300 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ.

6) Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ թեմային նվիրված «Բագարան մ. թ. ա. II դար / Bagaran II century B. C. Հայաստանի մայրաքաղաքներ / Capitals of Armenia» և « Վաղարշապատ մ.թ. II դար / Vagharshapat. II century A. D. Հայաստանի մայրաքաղաքներ / Capitals of Armenia» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ.

7) Անկախ պետությունների համագործակցություն թեմային նվիրված «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. COMMONWEALTH OF INDEPENDENT STATES» նամականիշը, սահմանելով անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 50 000 հատ.

8) Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ. ԲՈԿԱ ԽՈՒՆԻՈՐՍ 1977, 2000, 2003. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNERS. ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ» 1 նամականիշով գեղաթերթիկը սահմանելով անվանագինը 500 դրամ, տպաքանակը` 30 000 հատ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 6

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 7

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 8

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 9

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 10

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 11

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 12

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 982-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։