ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2016 թվականի N 1124-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու վերաբերյալ առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. նոյեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
նոյեմբերի 29-ի N 1124-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Լ. Մկրտչյան -ՀՀ կրթության և գիտության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Մուրադյան -ՀՀ վարչապետի խորհրդական
Հ. Ղազարյան -ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ա. Խաչատրյան -ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Քարամյան -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Հ. Աբովյան -ՀՀ Տավուշի մարզպետ
Վ. Գասպարյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Սանթրոսյան -Դիլիջանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ս. Ամիրբեկյան
-«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան