Հոդված 4
Հոդված 4
1. Պայմանագրի կողմերը և Ուզբեկստանի Հանրապետությունը ձեռնարկում են սույն Արձանագրությամբ` իրենց պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:
2. Մինչև Ուզբեկստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելը կամ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` կախված նրանից, թե այս ամսաթվերից որն ավելի շուտ կիրականանա, սույն Արձանագրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերը լուծվում են վեճի կողմերի միջև՝ խորհրդակցությունների միջոցով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ամսաթվից հետո սույն Արձանագրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերը լուծվում են Պայմանագրի 19-րդ հոդվածով սահմանված կարգով: