ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2016 թվականի N 1128-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում փորձի փոխանակման և իրականացվելիք ծրագրի նախապատրաստական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի հոկտեմբերի 28-31-ը Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը, մասնավորապես, Արթուր Խաչատրյանինը, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Զարմինե Զեյթունցյանի, Կարէն Մկրտիչեանի և Արտակ Պողոսյանի` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Զարմինե Զեյթունցյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. նոյեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
նոյեմբերի 30-ի N 1128-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-31-ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Զ. Զեյթունցյան -ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար (պատվիրակության ղեկավար)
Ա. Խաչատրյան
-ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Կ. Մկրտիչեան
-Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան
-Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի կառավարման և ֆինանսատնտեսագիտական բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան