«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 685-Ն
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ, ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՒ ԱՂԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 29-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հունիսի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 685-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ, ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՒ ԱՂԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
ջրարբիացում` ջրազուրկ, սակավաջուր արոտավայրերում մարդկանց և անասուններին խմելու, կենցաղային և տնտեսական նպատակներով ջրամատակարարում.
լվացում` ավելորդ աղերի լուծման և աղային լուծույթի հետագա հեռացման գործընթաց.
ջրարբիացման համակարգ` գյուղատնտեսական օգտագործման նպատակով (տնտեսական, կենցաղային, արտադրական և այլ նպատակով) ջուրը ջրաղբյուրներից մինչև սպառման տեղերը (անասնապահական ֆերմա, արոտավայրերում տեղաբաշխված անասունների ջրելակետեր և այլն) տեղափոխելու, հասցնելու և բաշխելու համար նախատեսված ջրային համակարգ.
դրենաժային համակարգ` գրունտային ջրերի մակարդակն իջեցնող և դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքեցուցիչների, չորացման հորերի և համապատասխան կառուցվածքների համակարգ.
ջրելակետ (ջրելատեղ)` արոտավայրերում կենդանիները ջրելու (խմելու) համար կահավորված հատուկ կետ (տաշտակներ, ջրման հրապարակ).
ջրելակետի ջրման շառավիղ` արոտավայրերում առանձին տեղամասերի սահմանային գծից ջրելակետերի տեղադրման հեռավորություն, որը որոշվում է կենդանիների յուրաքանչյուր տեսակի համար սահմանված մեծությունից (ջրման շառավղի նորմա).
ջրարբիացված արոտավայր` ջրարբիացված է համարվում արոտավայրի այն տեղամասը (տարածքը), որն ընդգրկված է տեխնիկական նորմերի պահանջներին համապատասխան կահավորված ջրելակետի ջրման շառավղում և որտեղ ապահովված է տվյալ տեղամասից օգտվող կենդանիների կազմի ու թվի ջրի սպառման նորմաներով հաշվարկված ջրի օրական, ժամային քանակը.
ջրի սպառման նորմա` 1 օրվա ընթացքում օգտագործելու համար նախատեսված ջրի քանակ:
II. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
3. Ջրային համակարգերը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքում կիրառելի է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշմամբ հաստատված՝ ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգը և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների պայմանները (ՀՀ ջրային օրենսգիրք):
III. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
4. Արոտավայրերի ջրարբիացման նպատակով ջրամատակարարումը ջրօգտագործողներին (ջրօգտագործողների ընկերություններ (ՋԸ), ջրօգտագործողների ընկերությունների միություններ (ՋՄ), անհատ ջուր սպառողներ (անասնատերեր) իրականացվում է ջրարբիացման համակարգերը շահագործող, սահմանված կարգով թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (ջրարբիացման համակարգերը շահագործող անձ) կողմից՝ պայմանագրային հիմունքներով, ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով:
5. Արոտավայրերի ջրարբիացման նպատակով ջրի կարգավորվող սակագնի ձևավորումն ու սահմանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79-րդ հոդվածի սկզբունքներով: Սակագինը հիմնավորող հաշվարկներն ու առաջարկությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում ջրարբիացման համակարգերը շահագործող անձը:
6. Ջրօգտագործման պլանավորման նպատակով ջրօգտագործողը՝
ա) ջուր սպառողների (անասնատերեր) կողմից ստացված հայտերի հիման վրա կազմում է ջրային համակարգերից ջրարբիացման նպատակով սպառիչների հաշվառման մատյանը (այսուհետ` մատյան) (N 1՝ ջբ ձևը կցվում է) և ճշտում այն արոտային շրջանն սկսվելուց 30 օր առաջ, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշխատող օբյեկտների համար՝ մինչև հունվարի 1-ը: Ջրօգրագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների անդամները հայտով ներկայացնում են անասնագլխաքանակը՝ ըստ կենդանիների տեսակների, նշում ջրարբիացված արոտային շրջանի (տարածքի) անվանումը, տեղը (հանդամասը), որտեղ պահվելու են անասունները՝ ներառյալ մերձհամայնքային տարածքներում պահվող անասնագլխաքանակը.
բ) ստուգում է ստացված հայտերի տվյալները (համեմատում է գյուղապետարանի հաշվառման տվյալների հետ) և ստացված ջրի դիմաց պարտադիր վճարման համար ջուր սպառողի գրավոր երաշխիքի առկայության դեպքում հայտը համարվում է ընդունված: Անհամապատասխանության դեպքում հայտում նշված տվյալները ենթակա են ճշտման.
գ) ճշտված մատյանի մեկ օրինակը հանձնում է տեղական ինքնակառավարման մարմնին՝ արոտային շրջանում արոտավայրի օգտագործման ցուցակներում և հայտերում արտացոլված անասնագլխաքանակի համապատասխանությունը պարբերաբար ստուգելու, անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշտումներ կատարելու համար.
դ) մատյանների հիման վրա կազմում է ջուր սպառողների վերաբերյալ տեղեկանքը (N 2` ջբ ձևը կցվում է).
ե) հաշվարկում է արոտավայրերի ջրարբիացման և դրա հետ կապված այլ կարիքների համար ջրի պահանջարկը.
զ) ջրի պահանջարկի հաշվարկները ջրամատակարար կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո կազմում է ջրարբիացման և ջրօգտագործման ներտնտեսային պլան-ժամանակացույցերը (NN 3՝ ջբ և 4՝ ջբ ձևերը կցվում են)` ըստ ջրարբիացված արոտավայրերի, ջրարբիացման համակարգերի ու հանդամասերի (ջրելակետերի), և ջուր սպառողների վերաբերյալ տեղեկանքի հետ միասին ներկայացնում ջրամատակարարի համաձայնեցմանը:
7. Համաձայնեցված ջրօգտագործման պլանների հիման վրա ջրօգտագործողը ջրամատակարարի հետ կնքում է տվյալ ջրարբիացման համակարգից ջրի մատակարարման-օգտագործման պայմանագիր՝ ջրարբիացված արոտավայրերի համար՝ ոչ ուշ, քան արոտային շրջանն սկսվելուց 15 օր առաջ, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշխատող օբյեկտների համար՝ մինչև ընթացիկ տարվա հունվարի 15-ը:
8. Համաձայնեցված ջրօգտագործման պլանների հիման վրա ջրօգտագործողը ջրարբիացման ջրի մատակարարման հայտ ներկայացրած ընկերության անդամ ջուր սպառողների (անասնատերերի) հետ կնքում է ջրի մատակարարման-ստացման անհատական պայմանագրեր՝ ջրարբիացված արոտավայրերի համար՝ արոտային շրջանն սկսվելուց 15 օր առաջ, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշխատող օբյեկտների համար` մինչև ընթացիկ տարվա հունվարի 15-ը:
9. Տարվա ընթացքում անասնագլխաքանակի փոփոխության դեպքում ջուր սպառողները դրա մասին գրավոր հայտնում են սպասարկող ջրօգտագործողին՝ ջրի և վճարման տվյալների համապատասխան ճշտումներ կատարելու համար: Ջրօգտագործողը դրա հիման վրա կատարում է ճշտում և տեղի ունեցած փոփոխության մասին գրավոր ներկայացնում ջրամատակարարին՝ կնքված պայմանագրերում փոփոխություն կատարելու համար:
10. Արոտավայրերի ջրարբիացման համակարգերով իրականացվող ջրառի, ջրօգտագործողներին (ՋԸ, ՋՄ) մատակարարվող ջրի հաշվառումը, ջրաչափությունն ու հաշվետվությունները կազմում ու ներկայացում է ջրարբիացման համակարգերը շահագործող անձը` ջրամատակարարը, իսկ ջրամատակարարից ստացվող ջրի և սպառողներին մատակարարված ջրի հաշվառումը, ջրաչափությունն ու հաշվետվությունները՝ ջրօգտագործողը:
11. Ջրամատակարար-ջրօգտագործող փոխհարաբերություններում ջրի չափումն ու հանձնում-ընդունումը կատարվում է սպասարկման գոտու սահմանազատման (ջրտուքի) կետերում, որոնք նշվում են պայմանագրի համապատասխան կետում, իսկ ջրօգտագործող (ՋՄ, ՋԸ)-ջուր սպառող հարաբերությունների համար ջրտուքի կետ է հանդիսանում ջրելակետում ջրի մուտքի ջրաչափման կետը, որի համար ջրօգտագործողը վարում է ամենամսյա գրանցման մատյան:
IV. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՒ ԱՂԱԶԵՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ աղակալված հողերի լվացման ու աղազերծման ծրագրերին համապատասխան կազմվում և հաստատվում է միջոցառումների իրականացման ժամանակացույց՝ ըստ համայնքների ու մարզերի:
13. Ջրօգտագործողները (ՋԸ, ՋՄ) աղակալված հողերի աղազերծման-լվացման, ինչպես նաև առաջին 3 տարում դրանց գյուղատնտեսական իրացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ աղակալված հողերի աղազերծման ու լվացման ծրագրին համապատասխան, կազմում են աղազերծման-լվացման տեխնոլոգիական քարտերով հիմնավորված, լվացման նորմաներով հաշվարկված ամենամյա ջրօգտագործման պլան-ժամանակացույցերը և ներկայացնում համապատասխան ջրամատակարարի համաձայնեցմանը:
14. Ջրօգտագործողները գյուղատնտեսական շրջանառության մեջ գտնվող (գյուղատնտեսական իրացման 4-րդ տարվանից սկսած) աղազերծված հողերի ոռոգման-լվացման (լվացման նպատակով ոռոգման բարձր նորմաներով ոռոգում) համար հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի (աղային հանույթի) տվյալներով և ոռոգման-լվացման նորմաներով կազմում են ամենամյա ջրօգտագործման պլան-ժամանակացույցերը և ներկայացնում համապատասխան ջրամատակարարի համաձայնեցմանը:
15. Հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակով ամենամյա ջրօգտագործման պլան-ժամանակացույցերը կազմվում են երկու փուլով՝ վաղ աշնանը (նախնական) և վաղ գարնանը (ճշտված)՝ ջրման շրջանն սկսվելուց 20 օր առաջ:
16. Ջրամատակարար կազմակերպությունները ջրօգտագործողներից ստացված ջրօգտագործման պլան-ժամանակացույցերի հիման վրա կազմում են ամփոփ ջրամատակարարման և ջրառի իրականացման համակարգային պլան-ժամանակացույցեր և դրանք ներկայացնում ջրային համակարգերի կառավարման ու ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինների համաձայնեցմանը:
17. Ջրօգտագործողները ջրամատակարար կազմակերպությունների և ընկերության անդամ ջուր սպառողների հետ, համաձայնեցված պլան-ժամանակացույցերին համապատասխան, կնքում են ոռոգման ջրի մատակարարման պայմանագրեր (առանց վճարման պարտավորության):
18. Ջրային համակարգերով հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակով ջուրը մատակարարվում և ջրային համակարգով ջրաղբյուրից ջրառ է իրականացվում տվյալ ջրային համակարգին տրված ջրօգտագործման թույլտվության, ջրի և հեռացվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների (լիմիտի) սահմաններում:
19. Ջրային համակարգերից նոր հողերի իրացման և առաջին 3 տարվա ընթացքում գյուղատնտեսական իրացման հետ կապված աղազերծման-լվացման նպատակով մատակարարված ջրի ամբողջ ծավալի, իսկ նախկինում աղազերծված (3 տարվանից ավելի օգտագործվող) հողերի ոռոգման-լվացման նպատակով մատակարարված ջրի ծավալից ջրման-լվացման և ջրման նորմաների տարբերությամբ հաշվարկված ջրի ծավալի դիմաց ջրօգտագործողը ջրամատակարարին չի վճարում (համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածի՝ այդ նպատակով ջուրը մատակարարվում է անվճար):
20. Ջրամատակարարը ջրային համակարգերով հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակով իրականացրած ջրառի ծավալի համար ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ սահմանված՝ ոռոգման նպատակով մակերևութային (բացառությամբ Սևանա լճի) ջրօգտագործման վճարից:
21. Ջրային համակարգերով հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակներով ջրի մատակարարումը, հաշվառումը, հաշվետվությունը, ջրաչափությունն ու ջրի հանձնում-ընդունումն իրականացվում է ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով:
V. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
22. Ջրային համակարգերը գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործվում են պայմանագրային հիմունքներով՝ սահմանված կարգերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև 1` ջբ
Մ Ա Տ Յ Ա Ն
ջրային համակարգերից ջրարբիացման նպատակով սպառիչների հաշվառման
ՀՀ_________ մարզի_________համայնքի__________________200...թ.
(ջրօգտագործող ՋԸ, ՋՄ անվանումը)
NN ը/կ Ջրարբի-
ացման համակար-
գից օգտվող ընկերու-
թյան անդամ ջուր սպառողի ազգա-
նունը, անունը Ջուր սպառողի կողմից հայտարարված ջրի սպառիչները Այլ սպառողներ Ջուր սպառողի
ստո-
րագրու-
թյունը
խոշոր եղջերավոր մանր եղջերավոր խոզեր թռչուններ մարդ-
կանց քա-
նակը վերամշակվող գյուղմթերքի տեսակը, քանակը մեքենաների մակնիշը, քանակը
կով գոմ- եշ եզ հորթ ձի (էշ, ջորի) մըտ-
րուկ ոչ-
խար այ-
ծեր մայր խոզ` խոճ-
կոր-
ների հետ վա-
րազ, հղի մերուն խոճ-
կոր հավ բադ սագ հնդու-
հավ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
1. -----
2. -----
3. -----
Ջրօգտագործող _________________
(անվանումը)
Ղեկավար _________________
(ստորագրությունը) _________________
(անունը, ազգանունը)
Հաշվապահ _________________
(ստորագրությունը) _________________
(անունը, ազգանունը)
Ձև 2` ջբ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ_________ մարզի_________համայնքի__________________200...թ.
(ջրօգտագործողի անվանումը)
ջրային համակարգերից ջրարբիացման նպատակով ջուր սպառողների վերաբերյալ
NN ը/կ Ջրարբի-
ացման համա-
կար-
գի, միջ-
տնտեսա-
յին բա-
ժանա-
րարի ան-
վանու-
մը Միջտնտե-
սային 1-ին և 2-րդ կարգերի ջրատար-
ներից սնվող ներտնտե-
սային բաժանա-
րարի անվա-
նումը Ներտնտե-
սային բաժանա-
րարի իշխման տակ գտնվող ջրելա-
կետերի N.. կամ անվա-
նումը Տվյալ խմելակետից ջրվող անասնատեսակը և գլխաքանակը Այլ սպառողներ
խոշոր եղջերավոր մանր եղջերավոր խոզեր թռչուններ մարդ-
կանց քա-
նակը վերա-
մշակ-
վող գյուղ-
մթերքի տե-
սակը, քա-
նակը մեքե-
նա-
ների մակ-
նիշը, քա-
նակը
կով գոմ- եշ եզ հորթ ձի (էշ, ջորի) մտրուկ ոչխար այծեր մայր խոզ` խոճ-
կոր-
ների հետ վա-
րազ, հղի մե-
րուն խոճ-
կոր հավ բադ սագ հնդու-
հավ
մին-
չև 1 տա-
րե-
կան 1-2 տա-
րե-
կան բան-
ող մայր ձի մին-
չև 1,5 տա-
րե-
կան 1,5 տա-
րե-
կա-
նից մեծ գառ ոչ-
խար ուլ այծ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
Ջրօգտագործող (համայնք, ՋԸ, ՋՄ) _________________
(անվանումը)
Ղեկավար _________________
(ստորագրությունը) _________________
(անունը, ազգանունը)
Հաշվապահ _________________
(ստորագրությունը) _________________
(անունը, ազգանունը)
Ձև 3` ջբ
Համաձայնեցված է`
_______________տնօրեն
(ջրամատակարարի անվանումը)
___________________
(անունը, ազգանունը)
____ _________200_ թ.
Կ.Տ.
ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՀ_________ մարզի_________համայնքի__________________200...թ.
(ջրօգտագործողի անվանումը)
ներտնտեսային (ներհամայնքային) նշանակության ցանցի ջրօգտագործման
(ջրտուքը ջրի սպառման կետում)
NN ը/կ Ջրարբի-
ացման
համակար-
գի, միջ-
տնտեսա-
յին բա-
ժանարարի անվա-
նումը Միջտնտեսային 1-ին և 2-րդ կարգերի ջրատարներից սնվող ներտնտեսային բաժանարարի անվանումը Ներտնտեսային բաժանարարի սպասարկման տակ գտնվող ջրի սպառման կետերի անվանումը կամ N... Ջրտուքի չափը ջրի սպառման կետերում` ըստ տարվա ամիսների և տասնօրյակների
հունվար փետրվար մարտ ____ դեկտեմբեր Ընդա-
մենը` տարում հազ. խոր. մ
1-ին 10-օրյակ 2-րդ 10-օրյակ 3-րդ 10-օրյակ 1-ին 10-օր- յակ 2-րդ 10-օր- յակ 3-րդ 10-օր- յակ 1-ին 10-օր- յակ 2-րդ 10-օր- յակ 3-րդ 10-օր յակ ____ 1-ին 10-օր- յակ 2-րդ 10-օր- յակ 3-րդ 10-օր յակ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 38 39 40 41
1 _____ 1__ լ/վրկ
հազ.խմ
2__ լ/վրկ
հազ.խմ
3__ լ/վրկ
հազ.խմ
n__ լ/վրկ
հազ.խմ
Ընդամենը .... բաժանարարի տակ
2 ___
n ___
Ընդամենը .... բաժանարարի տակ
Ընդամենը միջտնտեսային .... բաժանարարից
Ընդամենը ...... համակարգից
Ջրօգտագործող (համայնք, ՋԸ, ՋՄ) _________________
(անվանումը)
Ղեկավար _________________
(ստորագրությունը) _________________
(անունը, ազգանունը)
Մասնագետ (մելիորատոր, ջրբաշխ) _________________
(ստորագրությունը) _________________
(անունը, ազգանունը)
Ձև 4` ջբ
Համաձայնեցված է`
________________տնօրեն
(ջրամատակարարի անվանումը)
___________________
(անունը, ազգանունը)
____ _________200_ թ.
Կ.Տ.
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՀ_________ մարզի_________համայնքի__________________200...թ.
(ջրօգտագործողի անվանումը)
ներտնտեսային (ներհամայնքային) նշանակության ցանցի ջրօգտագործման
(ջրառը ներտնտեսային բաժանարարի, ցանցի գլխամասում` ջրտուքի կետում)
NN ը/կ Ջրարբի-
ացման
համակար-
գի, միջ-
տնտեսա-
յին բա-
ժանարարի անվա-
նումը Միջտնտեսային 1-ին և 2-րդ կարգերի ջրատարներից սնվող ներտնտեսային բաժանարարի անվանումը Ներտնտեսային բաժանարարի սպասարկման տակ գտնվող ջրի սպառման կետերի անվանումը կամ N... Ջրտուքի չափը ջրի սպառման կետերում` ըստ տարվա ամիսների և տասնօրյակների
հունվար փետրվար մարտ ____ դեկտեմբեր Ընդա-
մենը` տարում հազ. խոր. մ
1-ին 10-օրյակ 2-րդ 10-օրյակ 3-րդ 10-օրյակ 1-ին 10-օր- յակ 2-րդ 10-օր- յակ 3-րդ 10-օր- յակ 1-ին 10-օր- յակ 2-րդ 10-օր- յակ 3-րդ 10-օր յակ ____ 1-ին 10-օր- յակ 2-րդ 10-օր- յակ 3-րդ 10-օր յակ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 38 39 40 41
1 _____ 1__ լ/վրկ
հազ.խմ
2__ լ/վրկ
հազ.խմ
3__ լ/վրկ
հազ.խմ
n__ լ/վրկ
հազ.խմ
Ընդամենը .... բաժանարարի տակ
2 ___
n ___
Ընդամենը .... բաժանարարի տակ
Ընդամենը միջտնտեսային .... բաժանարարից
Ընդամենը ...... համակարգից
Ջրօգտագործող (համայնք, ՋԸ, ՋՄ) _________________
(անվանումը)
Ղեկավար _________________
(ստորագրությունը) _________________
(անունը, ազգանունը)
Մասնագետ (մելիորատոր, ջրբաշխ) _________________
(ստորագրությունը) _________________
(անունը, ազգանունը)