Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10316406

Համաձայնեցված է

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի հետ

ստորագրություն

30.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

30 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան N 1259-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշումը.

Հրամայում եմ`

1. Հաստատել հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը` համաձայն հավելվածի:

Ս. Կարայան

Հավելված

ՀՀ տնտեսական զարգացման

և ներդրումների նախարարի

2016 թվականի նոյեմբերի 30-ի

N 1259-Ն հրամանի

ՉԱՓԵՐ

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)

1. Ընդհանուր դրույթներ

1.1 Նավթամթերքի փաստացի (բնական) կորուստը բեռնափոխադրման, բեռնաթափման, պահպանման և բեռնաբարձման ժամանակ վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է` որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկա-քիմիական հատկությունների, բնակլիմայական գործոնների ազդեցության և տեղափոխման ու պահպանման համար օգտագործվող տեխնիկական միջոցների անկատարության հետևանք է:

1.2 Փաստացի (բնական) կորուստներին չեն վերաբերում նավթամթերքի այն պակասորդները, որոնք առաջացել են տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման կամ բնական աղետների հետևանքներով:

1.3 Փաստացի (բնական) կորուստների նորմերում ներառված չեն կորուստներ, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման աշխատանքների հետևանքով (բոլոր տեսակի), վթարային կորուստները, ինչպես նաև կորուստները գողոնից, բնական աղետներից և ներպահեստային պոմպային մղումներից:

1.4 Փաստացի (բնական) կորուստների հաշվարկն իրականացվում է սահմանված նորմերին համապատասխան, դրանք համադրելով մնացորդային նավթամթերքի փաստացի զանգվածի հետ: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան փաստացի (բնական) կորստի նորմերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի քիչ է, քան փաստացի (բնական) կորստի նորմերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի (բնական) կորստի նորմերով հաշվարկված զանգվածը:

1.5 Նավթամթերքների դասերը սահմանվում են 4 կետով:

2. Նավթամթերքի տեղափոխման դեպքում փաստացի (բնական) կորստի չափերը

1.6 Նավթամթերքի տեղափոխման դեպքում փաստացի (բնական) կորստի առավելագույն թույլատրելի չափաքանակը հաշվարկվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով տեղափոխման համար հայտարարագրված և փաստացի բարձված բեռի ընդհանուր զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 1-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով: Կորստի նորմերը սահմանվում են ելնելով տեղափոխման եղանակից` հաշվի առնելով տեղափոխման, տրանզիտային պահման, բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:

1.7 Եթե նավթամթերքը տեղափոխվում է տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով, ապա նավթամթերքի փաստացի (բնական) կորուստը հաշվարկվում է Աղյուսակ 1-ով ներկայացված տրանսպորտային միջոցների դրույքաչափերի հանրագումարի չափով:

Աղյուսակ 1.

(%-ով բեռի զանգվածից)

Նավթամթերքի

դաս Ավտոմոբիլային

տրանսպորտ Երկաթուղային

տրանսպորտ Ջրային

տրանսպորտ

1, 2, 3 0.25 0.50 0.50

4, 5 0.25 0.50 0.75

6 0.25 0.40 0.50

3. Նավթամթերքի տարողություններում պահպանման ընթացքում փաստացի (բնական) կորստի չափերը

1.8 Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում փաստացի (բնական) կորստի առավելագույն թույլատրելի չափաքանակը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 2-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով:

1.9 Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:

1.10 Կորստի նորմերը սահմանվում են ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:

Աղյուսակ 2.

(%-ով պահվող բեռի զանգվածից)

Նավթամթերքի դաս Վերգետնյա Ստորգետնյա

1, 2, 3 0.10 0.09

4, 5, 6 0.03 0.03

4. Նավթամթերքների դասակարգումը

Դաս Նավթամթերքի տեսակները

1 Ավտոմոբիլային բենզիններ բոլոր տեսակների.

Ուղղակի թորված բենզին.

Գազի կայուն կոնդենսատ.

Բենզին գազային կայուն (գազային կոնդենսատից).

2 Նավթային լուծիչներ բոլոր տեսակների՝ +50.0 C-ից մինչև +100.0 C եռման ջերմաստիճանով

Ավիացիոն բենզիններ բոլոր տեսակների

Տեխնիկական իզոոկտան

Նորմալ հեպտան

Նավթային բենզոլ

Օգտագործված նավթամթերքներ CHO մակնիշի

Ռեակտիվ շարժիչների վառելիք T-2

3 Նավթային լուծիչներ բոլոր տեսակների +100.0 C-ից բարձր եռման ջերմաստիճանով

Ռեակտիվ շարժիչների վառելիք +100.0 C-ից մինչև +150.0 C եռման ջերմաստիճանով, բացառությամբ T-2

Նավթային սոլվենտ

Տեխնիկական կերոսին

Լիգրոյին

Նավթային քսիլոլ

Նավթային տոլուոլ

Էթիլբենզոլ տեխնիկական

4 Կեռոսին լուսավորման համար բոլոր տեսակների

Դիզելային և նավային վառելիքներ մինուս 10.0 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով

Ռեակտիվ շարժիչներ վառելիք, +150.0C-ից բարձր եռման ջերմաստիճանով

Իզոպռոպիլբենզոլ տեխնիկական

5 Դիզելային և նավային վառելիքներ մինուս 10.0 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով

Վառարանային վառելիք կենցաղային

Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք

6 Բոլոր տեսակի մազութներ

Քսայուղեր բոլոր տեսակի

Այլ հեղուկ նավթամթերքներ, որոնք պահանջում են տաքացում

Օգտագործված նավթամթերքներ բացառությամբ CHO մակնիշի

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։