Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ) ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2005 թվականի N 2239-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ) ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատորի) հավատարմագրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել`

ա) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հրահանգները.

բ) սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողների (ապրոբատորների) հավատարմագրման հանձնաժողովի կազմը և աշխատակարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. դեկտեմբերի 30

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 9-ի N 2239-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ) ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարող ֆիզիկական անձանց (այսուհետ` ապրոբատոր) հավատարմագրման ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում ապրոբատորի հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին):

3. Վկայագիրն ապրոբատորին տրվում է գյուղատնտեսական մշակաբույսերի որոշակի տեսակների և դասերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ (այսուհետ` ապրոբացիա) կատարելու համար` մինչև 3 տարի ժամկետով:

4. Ապրոբատորը պետք է տիրապետի սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների (տեսակային և սորտային մաքրության ու միատարրության, մշակաբույսերի` մոլախոտերով, հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության) մասին հրահանգներին:

II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

5. Լիազորված մարմինն ապրոբատորների հավատարմագրման համար հրապարակում է հայտարարություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Հայտատուն հավատարմագրման համար լիազորված մարմին է ներկայացնում դիմում (այսուհետ` հայտ):

7. Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո 5-օրյա ժամկետում լիազոր մարմնի կողմից ստեղծված ապրոբատորների հավատարմագրման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կատարում է ստացված հայտերի ուսումնասիրություն և յուրաքանչյուր հայտի համար լիազորված մարմնի ղեկավարին ներկայացնում է եզրակացություն:

Եթե հայտատուն չի բավարարում սույն կարգի 4-րդ կետի պահանջները, ապա հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն:

8. Լիազորված մարմնի ղեկավարը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում`

ա) հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում` ապրոբատորին վկայագիր տալու մասին,

բ) հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում` ապրոբատորին վկայագիր տալը մերժելու մասին:

9. Հավատարմագրված ապրոբատորին տրվում է վկայագիր` համաձայն ձևի: Վկայագիրը համարակալված փաստաթուղթ է, որը ենթակա չէ այլ անձի փոխանցման:

III. ԱՊՐՈԲԱՏՈՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

10. Ապրոբատորի վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից` հանձնաժողովի եզրակացության հիման վրա, եթե ապրոբատորը գործողությունները կատարել է սահմանված կարգի խախտումներով:

IV. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

11. Ապրոբատորը հավատարմագրման մասին որոշումը կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր N ____

ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ

(ԱՊՐՈԲԱՏՈՐԻ)

Սույն վկայագիրը հաստատում է, որ _________________________________

________________________________________________________

(անունը, ազգանունը, անձնագրի համարը, ում կողմից և երբ է տրված)

իրավասու է ________________________________________________

(գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկը,

________________________________________________________

որոնց ցանքերում թույլատրվում է իրականացնել ապրոբացիա)

________________________________________________________

________________________________________________________

իրականացնելու սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)։

Վկայագրի գործողության ժամկետը __________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ______________ _________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Տրված է ________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Կ.Տ.

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 9-ի N 2239-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ

ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(ԱՊՐՈԲԱՑԻԱՅԻ) ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտի համարը

Հայտը ներկայացնելու ժամկետը ___ _____________ 200 թ.

Հայտատու ___________________________________________________

(անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը,

__________________________________________________________

գտնվելու վայրը)

__________________________________________________________

Ապրոբացիայի է ներկայացվում

Մշակաբույսը Սորտը Դասը Նախորդը Տարածքը

(հեկտար)

Ցանքատարածությունները գտնվում են __________________________________

___________________________________________________________

___________________________________________________________։

Խնդրում եմ կատարել նշված սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ

(ապրոբացիա):

Հայտատու _________________ _______________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ _________________ 200 թ.

(հավելվածը փոփ. 01.12.16 N 1219-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։