Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ N 1154-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

31 հոկտեմբերի 2016 թ.

ք. Երևան N 1154-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ջ.Դ.Թ.» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 698-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ N ՊԼ-5772 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն հոդվածի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Ջ.Դ.Թ.» ՍՊԸ-ի կողմից սույն թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի օգոստոսի 30-ի N 919-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 28-ի N 2 եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. Ուժը կորցրած ճանաչել` «Ջ.Դ.Թ.» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 698-Ա հրամանով տրված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման N ՊԼ-5772 լիցենզիան:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

Ս. Կարայան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։