ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2013 թվականի N 1156-Ա
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 988-Ն որոշման հավելվածի 31-րդ կետը՝
Հաստատել Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. դեկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
դեկտեմբերի 13-ի N 1156-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Թամազյան -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)
Ա. Ջհանգիրյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետի տեղակալ
Ս.Սաիյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ
Ա. Դարբինյան -ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Վ. Ստեփանյան -«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 11.11.16 N 1055-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան