Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 862-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1272-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 862-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» N 862-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սույն որոշման հավելվածում նշված շենք-շինություններն անհատույց սեփականության իրավունքով հանձնվում են նախապես վարվող բանակցությունների միջոցով ընտրված կազմակերպություններին՝ որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված շենք-շինությունների քանդման (ապամոնտաժման) աշխատանքները մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը, իսկ 1-ին և 2-րդ կետերում նշվածներինը՝ մինչև 2017 թվականի մարտի 1-ը իրականացնելու համար.»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։