Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016438

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան N 382-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների դիմում-բողոքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 30-ի

N 382-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

1. Սույն կարգը սահմանում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից բաժանորդների դիմում-բողոքների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ` տեղեկատվություն) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացման ընթացակարգը:

2. Տեղեկատվությունը ներկայացվում է`

1) եռամսյակային կտրվածքով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը` համաձայն հավելվածի.

2) էլեկտրոնային եղանակով` լիցենզավորված անձի կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ` psrcinfo@psrc.am էլեկտրոնային հասցեին.

3) էքսէլէս (XLS) կամ էքսէլէսէքս (XLSX) ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական ֆոնետիկ յունիկոդ (phonetic unicode) տառատեսակով:

3. Տեղեկատվության ներկայացման վերաբերյալ լիցենզավորված անձը կամ նրա կողմից լիազորված անձը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 30-ի

N 382-Ն որոշմամբ սահմանված կարգի

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների դիմում-բողոքների վերաբերյալ

_______________ 20 թվական

(եռամսյակ)

N Դիմում Չափի միավորը Պլանային և վթարային ընդհատումների վերաբերյալ Անկանոն

ջրամատակարարման վերաբերյալ Որակի վերաբերյալ Առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ Ջրամատակարարման ցանցերի և կոյուղագծերի տեխնիկական վիճակի վերաբերյալ Մատակարարի աշխատանքի (աշխատակիցների) վերաբերյալ Ներկայացվող հաշիվների կամ վճարումների վերաբերյալ Մատակարարի ջրամատակարարման ցանցին միանալու և անվանափոխության վերաբերյալ Այլ բնույթի դիմում-բողոքի վերաբերյալ Ընդամենը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Դիմում-բողոք` գրավոր և էլեկտրոնային եղանակով 1)+2) կամ 3)+4), որից՝ հատ

1) Հաշվետու եռամսյակում ստացված հատ

2) Նախորդ եռամսյակում չպատասխանված և հաշվետու եռամսյակ փոխանցված հատ

3) Հաշվետու եռամսյակում պատասխանված հատ

որից՝ սահմանված ժամկետի խախտմամբ պատասխանված հատ

4) Հաշվետու եռամսյակում չպատասխանված հատ

5) Հաշվետու եռամսյակում պատասխանված դիմում-բողոքի քննարկման

միջին տևողությունը աշխ. օր/դի-մում

2 Դիմում (հեռախոսազանգ) 1)+2)+3)+4)+5), որից` հատ

1) Օպերատորի կողմից պատասխանված զանգ հատ

2) Փոխանցվել է համապատասխան ստորաբաժանմանը հատ

3) Բաժանորդի կողմից թողնված հաղորդագրության հիման վրա օպերատորի կողմից կատարված հետզանգ հատ

4) Բաժանորդի կողմից թողնված հաղորդագրության հիման վրա համապատասխան ստորաբաժանում փոխանցված և կատարված հետզանգ հատ

5) Ավտոմատ ծառայության կողմից պատասխանված զանգ հատ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։