Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2016 թվականի N 1207-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 16-ի N 1207-Ա

որոշման

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 26-ի N 892-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար

Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարար

Ա. Մանուկյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում)

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում)

Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

Գ. Մելքոնյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ

Վ. Նիկոյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում)

Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ն. Մարտիրոսյան - «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։