Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616442

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

15 դեկտեմբերի 2016 թ.

ք. Երևան N 1120-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելվածի «31-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

31. Մանկական ֆիլատելիա 3 նամականիշ IV եռամսյակ 100

100

100 40 000 x 3

2) հավելվածի «1-ին» կետը ուժը կորցրած ճանաչել:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Գայանյան օրիորդաց դպրոց` Հայաստանում 1-ին օրիորդաց դպրոցի հիմնադրման 150-ամյակը թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՅԱՆՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ. GAYANYAN FEMININE SCHOOL OF YEREVAN, 150.TH ANNIVERSARY ԱՄՅԱԿ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ. ARMENIAN MOUFLON», «ՎԱՆԱ ԿԱՏՈՒ. VAN CAT» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՐ. ARMENIAN GULL» 3 նամականիշի, համաձայն N 2, N 3 և N 4 հավելվածների։

3. Գործողության մեջ դնել`

1) Գայանյան օրիորդաց դպրոց` Հայաստանում 1-ին օրիորդաց դպրոցի հիմնադրման 150-ամյակը թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՅԱՆՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ. GAYANYAN FEMININE SCHOOL OF YEREVAN, 150.TH ANNIVERSARY ԱՄՅԱԿ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

2) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ. ARMENIAN MOUFLON», «ՎԱՆԱ ԿԱՏՈՒ. VAN CAT» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՐ. ARMENIAN GULL» 3 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը 100 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված N 1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2016 թվականի դեկտեմբերի 15-ի

թիվ 1120-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված N 2

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2016 թվականի դեկտեմբերի 15-ի

թիվ 1120-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված N 3

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2016 թվականի դեկտեմբերի 15-ի

թիվ 1120-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված N 4

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2016 թվականի դեկտեմբերի 15-ի

թիվ 1120-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։