Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2003 թվականի N 765-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Իրավաբանական անձանց սույն կարգով նախատեսված գործունեության տեսակներով զբաղվելու համար լիցենզավորման պարտադիր պայման է հանդիսանում`

ա) անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության մշտական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան մասնագիտական որակավորում.

բ) տեղագրական և կադաստրային քարտեզագրման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության մշտական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան լիցենզիա:

Հակառակ դեպքում իրավաբանական անձի կողմից ներկայացված հայտը մերժվում է»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հունիսի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։