ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 687-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և N 1 հավելվածի 26-րդ կետը՝
Հաստատել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 29-ի N 687-Ա
որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Հայաստանի խաղողագործության եՎ գինեգործության ՀիմնադրամԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ի. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)
Վ. Ստեփանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ
Ն. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Ա. Ռոստոմյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ
Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Գ. Մելյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտության գծով փոխտնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - «Հայ գինեգործների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Մկրտչյան - «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ի համասեփականատեր (համաձայնությամբ)
Ա. Գասպարյան - «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հիմնադիր, գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Քեուշգուերյան - «Սեմինա Քընսալթինգ» ՓԲԸ-ի հիմնադիր, տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Սաղաթելյան - «Տրինիտի» ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 13.12.16 N 1182-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան