«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2003 թվականի N 767-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 7-րդ կետի «ժբ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «06. Մշակութային միջոցառումների իրականացման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների համար նախատեսված միջոցների հաշվին մշակութային միջոցառումների իրականացման գծով 2003 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մշակութային միջոցառումների ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան
2003 թ. հունիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 767-Ն որոշման
2 0 0 3 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ
(հազ. դրամ)
Ծրագրի ոլորտը Մարզպետարանի անվանումը Միջոցառումների քանակը Մեկ միջոցառման գինը (դրամ) 2003 թ. գումարը այդ թվում՝ ըստ եռամսյակների (աճողական)
առաջին կիսամյակ ինն ամիս
Մշակութային միջոցառումների իրականացման գծով պետական պատվեր Արագածոտնի մարզպետարան 2 1500000 3000.0 1200.0 2250.0
Արարատի մարզպետարան 9 304444 2740.0 1096.0 2055.0
Արմավիրի մարզպետարան 2 209850 419.7 167.9 314.8
Գեղարքունիքի մարզպետարան 9 333333 3000.0 1200.0 2250.0
Լոռու մարզպետարան 2 1335000 2670.0 1068.0 2002.5
Կոտայքի մարզպետարան 14 157142 2200.0 880.0 1650.0
Շիրակի մարզպետարան 7 465600 3259.2 1303.6 2444.3
Սյունիքի մարզպետարան 8 845000 6760.0 2704.0 5070.0
Վայոց ձորի մարզպետարան 13 323077 4200.0 1760.0 3200.0
Տավուշի մարզպետարան 9 350000 3150.0 1260.0 2362.5
Ընդամենը 31398.9 12639.5 23599.1
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան