Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1327-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված N 817-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2011 թվականի հունիսի 8-ին ստորագրված N 1390P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` 10.510.095.876 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի.

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին։

3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի շահագործման պայմանագրեր:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. դեկտեմբերի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1327-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Կառույցի անվանումը Հզորություն Հաշվեկշռային արժեքը (դրամ)

RACP/CW/ICB -2013/054

ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի գազաֆիկացում 29956 գծմ 382868841

Ընդամենը 382868841

RACP/CW/ICB-2013/057

ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 1 խորքային հորի վերականգնում 110 գծմ խորության խորքային հոր և 1 հատ քլորակայան 30985272

Ընդամենը 30985272

RACP/CW/ICB-2013/062

ՀՀ Տավուշի մարզի Դեղձավան գյուղի գազաֆիկացում 6605 գծմ 56854310

ՀՀ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի գազաֆիկացում 2912 գծմ 31553024

ՀՀ Տավուշի մարզի Խաչարձան գյուղի գազաֆիկացում 6278 գծմ 70304332

ՀՀ Տավուշի մարզի Ջուջևան գյուղի գազաֆիկացում 5803 գծմ 66112724

ՀՀ Տավուշի մարզի Պտղավան գյուղի գազաֆիկացում 5434 գծմ 66536014

ՀՀ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի գազաֆիկացում 5317 գծմ 59220339

ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի գազաֆիկացում 14682 գծմ 158207063

ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի գազաֆիկացում 11499 գծմ 168664580

ՀՀ Տավուշի մարզի Դեբետավան գյուղի գազաֆիկացում 3893 գծմ 46519194

ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ջրամատակարարում 4911 գծմ ջրատար 73367930

Ընդամենը 797339510

RACP/CW/ICB-2015/066

ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 14524.5 գծմ 435289415

ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուրի համայնքի գազաբաշխիչ ցանցի ընդլայնում 11857 գծմ 138600422

Ընդամենը 573889837

RACP/CW/ICB-2015/067

ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 7130 գծմ 117236390

ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 14584 գծմ, 3 հատ խորքային հոր, 1 հատ քլորակայան,

3 հատ ՕԿՋ 526333021

ՀՀ Տավուշի մարզի Սևքարի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 13389 գծմ և 1 հատ աղբյուրակապ 294810293

ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի համայնքի խմելու ջրի բաշխիչ ցանցի վերակառուցում 8462 գծմ և 1 հատ ՕԿՋ 74027949

ՀՀ Տավուշի մարզի Նավուրի համայնքի գազաֆիկացում 14921 գծմ 292765244

ՀՀ Տավուշի մարզի Իծաքարի համայնքի գազատարի կառուցում 4342 գծմ 83130912

Ընդամենը 1388303809

RACP/CW/ICB-2015/075

ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 13319 գծմ 475857491

ՀՀ Լոռու մարզի Ճոճկանի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 9905 գծմ, 1 հատ ՕԿՋ և 1 հատ պոմպակայան 305983320

ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրումի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 5214 գծմ և 1 հատ պոմպակայան 222295598

Ընդամենը 1004136409

RACP/CW/ICB-2015/073-1

ՀՀ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 8224 գծմ, 1 հատ ՕԿՋ ,1 հատ պոմպակայան և 1 հատ խորքային հոր 164723520

ՀՀ Շիրակի մարզի Շիրակավան գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 7818 գծմ, 1 հատ ՕԿՋ ,1 հատ պոմպակայան 204883750

ՀՀ Շիրակի մարզի Արևիկ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 14216 գծմ, 1 հատ ջրաճնշիչ աշտարակ 280265080

ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 10118 գծմ, 1 հատ ՕԿՋ/ 100խ.մ./, 1 հատ աղբյուրակապ 196058054

ՀՀ Տավուշի մարզի Բաղանիսի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 4943 գծմ, 1 հատ ՕԿՋ կառուցում, 2 հատ ՕԿՋ վերակառուցում 281610360

ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի (Նորշեն) համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 12061 գծմ ջրատար, 1 հատ խորքային հոր, 1 հատ քլորակայան,1 հատ ՕԿՋ 198787415

ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 2552 գծմ ջրատար, 1 հատ խորքային հոր, 1 հատ ջրթափ ավազան 75707784

ՀՀ Շիրակի մարզի Անիավանի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 2879 գծմ ջրատար, 1 հատ ջրաչափական հոր, 1 հատ ՕԿՋ վերակառուցում 43759046

ՀՀ Շիրակի մարզի Ջրափիի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 6718 գծմ ջրատար, 2 հատ ՕԿՋ վերակառուցում, 1 հատ քլորակայան և 1 հատ խորքային հոր 158328170

ՀՀ Արագածոտնի մարզի Լուսագյուղի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 14067 գծմ, 2 հատ քլորակայան, 1 ջրամբար, 4 հատ կապտաժ 462387160

ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 28009 գծմ, 2 հատ քլորակայան 1242129625

ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 8512.08 գծմ ջրատար 354948560

ՀՀ Արագածոտնի մարզի Շենավանի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 19119 գծմ, 2 հատ ՕԿՋ / 500խ.մ/, 1 հատ քլորացման սարքավորում, 3 հատ հիդրանտային հոր, 1 հատ կապտաժ 615588702

ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջրի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 9277 գծմ, 7 հատ աղբյուրակապ 209512290

ՀՀ Լոռու մարզի Կաթնաջրի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 15243 գծմ 198367230

ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 19791 գծմ, 2 հատ աղբյուրակապ, 1 հատ ՕԿՋ , 1 հատ քլորացման սարքավորում, 3 հատ հիդրանտային հոր 335524760

Ընդամենը 5022581506

RACP/CW/ICB-2015/073-2

ՀՀ Տավուշի մարզի Դեբեդավանի համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցում 1773 գծմ ոռոգման ջրատար 82642238

ՀՀ Տավուշի մարզի Արճիսի համայնքի 27 հա հողերի ոռոգման 4 բաժանարարի վերակառուցում 909 գծմ ոռոգման ջրատար 24237493

ՀՀ Տավուշի մարզի Լճկաձորի համայնքի 47 հա հողերի ոռոգման 4 բաժանարարի վերակառուցում 2080 գծմ ոռոգման ջրատար 87867726

ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի համայնքի

32 հա հողերի ոռոգման 4 բաժանարարի վերակառուցում 3521.6 գծմ ոռոգման ջրատար 138584394

ՀՀ Տավուշի մարզի Պտղավանի համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցում 2790 գծմ ոռոգման ջրատար 105166323

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցում 3831 գծմ ոռոգման ջրատար 85941472

ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափի համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցում 3005 գծմ ոռոգման ջրատար 99270856

ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցում 4086 գծմ ոռոգման ջրատար 219102905

ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշենի համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցում 429 գծմ ոռոգման ջրատար 33395722

ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփինի համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցում 1770 գծմ ոռոգման ջրատար 80759125

ՀՀ Վայոց ձորի մարզի Արինի համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցում 6176 գծմ ոռոգման ջրատար 104599571

Ընդամենը 1061567825

RACP/CW/ICB-2015/073-3

ՀՀ Շիրակի մարզի Իսահակյանի համայնքի հասարակական կառույցների ջրահեռացում

(կոյուղի) 1921 գծմ 75281362

ՀՀ Շիրակի մարզի Նորշենի (Բագրավանի) համայնքի հասարակական կառույցների ջրահեռացում (կոյուղի) 34 գծմ 16896606

ՀՀ Արագածոտնի մարզի Լուսագյուղի համայնքի հասարակական կառույցների ջրահեռացում (կոյուղի) և արևային էներգիայով ջրատաքացման համակարգի տեղադրում 142 գծմ 14340952

ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր արևային էներգիայով ջրատաքացման համակարգի տեղադրում Արևային ջրատաքացուցիչների կառուցում 2768213

ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա արևային էներգիայով ջրատաքացման համակարգի տեղադրում արևային ջրատաքացուցիչների կառուցում 1471693

ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն արևային էներգիայով ջրատաքացման համակարգի տեղադրում արևային ջրատաքացուցիչների կառուցում 1565368

Ընդամենը 112324194

RACP/CW/ICB-2012/034

ՀՀ Սյունիքի մարզի Խոզնավարի համայնքի գազաֆիկացում 9061.6 գծմ գազատար 136098673

Ընդամենը 136098673

Ընդամենը 10.510.095.876

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։