Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1336-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին կազմակերպել և իրականացնել որոշ ապրանքատեսակների գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հայտարարված ընթացակարգերի և կնքված պայմանագրերի ծածկագրերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. դեկտեմբերի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1336-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ

NN ը/կ Անվանումը Հայտարարված ընթացակարգերը Կնքված պայմանագրերը

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/13/1 ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/13/1-1

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/13/1 ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/13/1-2

3. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/8/3 ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/8/3

4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/8/4 ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/8/4-1

5. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/8/4 ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/8/4-2

6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/6/2 ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/6/2

7. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/6/1 ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/6/1

8. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ՇՀԱՊՁԲ-16/6/1.1 -

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։