Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1324-Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից ավիասպասարկման ծառայությունների գնման գործընթացի արդյունքում ձեռք բերված Բ-1904358461 հաշիվ-ապրանքագրի վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությամբ և 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված դրույթները:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող՝ սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հաշվետվությունն ստանալուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. դեկտեմբերի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։