Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 391-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 32216444

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

25 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան N 312-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 391-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետի և 74-րդ հոդվածի 1-ին մասով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2005 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 391-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգի 1-ին կետի 2-րդ նախադասությունը հանել.

2) կարգի 5-րդ կետը անվավեր ճանաչել.

3) կարգի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

4) կարգի 11-րդ կետից հանել «և այլ անհրաժեշտ նյութերի» բառերը, իսկ «Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչություն`» բառերը փոխարինել «Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն`» բառերով.

5) կարգի 12-րդ կետում «փորձանմուշը» բառից հետո լրացնել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.

6) կարգի 13-րդ կետում «մեկ օրինակը» բառերից հետո լրացնել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Կոմիտեի նախագահ՝ Մ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։