Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 195-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 նոյեմբերի 2016 թ. թիվ 195-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 758/4, 758/5, 758/6, 758/8, 758/9, 758/10, 758/11, 758/12, 758/13 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 53 արձանագրություն) և «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի հոկտեմբերի 31-ի և 2016 թվականի նոյեմբերի 8-ի դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 758/4, 758/5, 758/6, 758/8, 758/9, 758/10, 758/11, 758/12, 758/13 լիցենզիաները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։