Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը հանել և ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.
2) 5-րդ մասի «, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը հանել և ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը: