Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-12-23-ից մինչև 2018-01-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-01-16Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2004 թվականի N 1451-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 1999 թվականի հունվարի 27-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի 3-րդ և 2001 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության էներգետիկ համալիրի համար էներգակիրների մատակարարման ապահովմանը Միջպետական բանկի մասնակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածները, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ ու 76-րդ հոդվածի 5-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին և «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն ամրացված` Երևանի Կորյունի փողոցի NN 15, 17 և 19 հասցեներում գտնվող շենքերի սպասարկման նպատակով Երևանի քաղաքապետի 2002 թվականի հուլիսի 1-ի N 1107 որոշմամբ անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված 6012.0 քառ. մետր հողատարածքից (ըստ հատակագծի) 523.68 քառ. մետր հողամասը մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանված կարգով վարձակալության հանձնել Միջպետական բանկին:

2. «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարին` մեկշաբաթյա ժամկետում Միջպետական բանկի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վարձակալության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են վարձակալի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հոկտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։