ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2016 թվականի N 1262-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1030-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1․Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի N 1030-Ա որոշման`
1) վերնագրում և տեքստում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
դեկտեմբերի 29-ի N 1262-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հոկտեմբերի 30-ի N 1030-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (խորհրդի նախագահ)
Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Հ. Այվազյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար
Մ. Այվազյան - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդատու
Մ. Հակոբյան - «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - «Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Կ. Սահակյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Կ. Միրզաբեկյան - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)»։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան