Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

30 դեկտեմբերի 2016 թ. N 301-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասը`

Հրամայում եմ`

1. Հաստատել շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Կոմիտեի նախագահ` Վ. Հարությունյան

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2016 թվականի

դեկտեմբերի 30-ի N 301-Ն հրամանի

Ձև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ

ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

ԵՂԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Փաստաթղթի հերթական համարը

______________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

2. Հարկ վճարողը

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ընթացիկ հարկային տարում շահութահարկի կանխավճարները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն այլընտրանքային եղանակով կատարելու համար:

Պաշտոնատար անձ ___________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

____________________________ 20 թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։