Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-28-ից մինչև 2026-03-28։Բացել գործող տեքստը
ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ

Հոդված 25. Գնումների բաժանման կամ խմբավորման և գնման առարկայի բնութագրերի փոփոխման անթույլատրելիությունը

գործել է մինչև 2026-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 25. Գնումների բաժանման կամ խմբավորման և գնման առարկայի բնութագրերի փոփոխման անթույլատրելիությունը

1. Մրցակցային գնման ձևերի կիրառման ժամանակ առանձին բնութագրեր ունեցող գնումները մեկ գնման գործընթացի շրջանակներում կարող են բաժանվել չափաբաժինների: Արգելվում է՝

1) մեկ գնման առարկան բաժանել առանձին չափաբաժինների՝ մրցակցային գնման ձևի կիրառումից խուսափելու նպատակով.

2) փոփոխել գնման առարկան.

3) խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն հիմնավորում է նման խմբավորման անհրաժեշտությունը:

2. Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրերի փոփոխման դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(25-րդ հոդվածը խմբ. 24.10.25 ՀՕ-336-Ն)

(24.10.25 ՀՕ-336-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։