Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Օրենքով սահմանված դեպքերում Կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ Կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են դրանց առկայության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:»: