ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2015 թվականի N 1230-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
դեկտեմբերի 16-ի N 1230-Ա
որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
NN ը/կ Լիազոր մարմնի անվանումը Ստուգվող կազմակերպության անվանումը Ստուգման նպատակը Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը
1-ին կիսամյակ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
1. ՀՀ կառավարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում 2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան
2. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Անասնաբուժասանի-տարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից տրամադրվող հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման, ինչպես նաև ֆինանսական գործունեության ստուգում 2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան
3. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման ճշտության և նպատակայնության ստուգում 2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան
4. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման ու ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում 2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան
ՀՀ ֆինանսների նախարարություն
5. (կետն ուժը կորցրել է 25.07.16 N 674-Ա)
6. (կետն ուժը կորցրել է 25.07.16 N 674-Ա)
7. (կետն ուժը կորցրել է 25.07.16 N 674-Ա)
ՀՀ պաշտպանության նախարարություն
8. (կետն ուժը կորցրել է 25.07.16 N 674-Ա)
2-րդ կիսամյակ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
9. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
10. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
ՀՀ ֆինանսների նախարարություն
11. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
12. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
13. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
14. ՀՀ կառավարություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում 2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան
ՀՀ Արմավիրի մարզ
15. ՀՀ կառավարություն ՀՀ Արմավիրի մարզպետարան ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության, ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում 2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան
ՀՀ Շիրակի մարզ
16. ՀՀ կառավարություն ՀՀ Շիրակի մարզպետարան ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության, ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում 2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան
17. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
ՀՀ Լոռու մարզ
18. ՀՀ Լոռու մարզ «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, ինչպես նաև վնասների առաջացման պատճառների ստուգում (շահույթի առաջացման դեպքում նաև շահութաբաժնի հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ստուգում) 2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան
19. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
20. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
21. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
22. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
23. (կետն ուժը կորցրել է 09.01.17 N 7-Ա)
(հավելվածը փոփ., լրաց. 25.07.16 N 674-Ա, փոփ. 09.01.17 N 7-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան