Հոդված 17.1. Սակագնային քվոտայի համար վճարը և քվոտայի սահմաններում ապրանքների ներմուծման կարգը
Հոդված 17.1. Սակագնային քվոտայի համար վճարը և քվոտայի սահմաններում ապրանքների ներմուծման կարգը
1. Սակագնային քվոտան պետական բյուջե միանվագ վճարվող գումար է:
2. Սակագնային քվոտայավորման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղին:
3. Նախքան ապրանքների ներմուծումը` ներմուծման թույլտվության համար վճարվում է 30 միլիոն դրամ` մինչև երկու հարյուր հիսուն հազար լիտր (ներառյալ) ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղի ներմուծելու համար:
4. Սակագնային քվոտայի շրջանակներում ապրանքների ներմուծման ծավալի հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը:
5. Ապրանքների ներմուծմամբ սակագնային քվոտան գերազանցելու դեպքում գերազանցող քանակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է ներմուծման նոր քվոտայի դիմաց վճարում կատարելու դեպքում:
6. Քվոտայավորման ենթակա ապրանքների ներմուծումը դադարեցնելու կամ ներմուծում չիրականացնելու հետևանքով քվոտայից պակաս քանակությամբ ապրանքներ ներմուծելու կամ չներմուծելու դեպքերում թույլտվության վճարը կամ դրա մասը վերադարձման ենթակա չէ:
(17.1-րդ հոդվածը լրաց. 07.10.10 ՀՕ-131-Ն)