Գլուխ II · ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 9. ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅաՆ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅաՆ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ուսումնասիրության տևողությունը չի կարող գերազանցել վեց ամիսը: Բավարար հիմքերի առկայության դեպքում Լիազոր մարմինը կարող է նշված ժամկետը երկարացնել առավելագույնը երկու ամսով: Ժամկետի երկարացման դեպքում Լիազոր մարմինը պետք է այդ մասին պաշտոնական ծանուցում հրապարակի զանգվածային լրատվության միջոցներում` նշելով ժամկետի երկարացման պատճառները և դրա տևողությունը: