Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-01-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը

1. Համայնքի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ):

2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է:

3. Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:

4. Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները:

5. Քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը): Սույն մասով նախատեսված պաշտոնատար անձանց կողմից համապատասխան համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:

6. Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) փոխարինում է համայնքի ղեկավարին նրա բացակայության ժամանակ:

(30-րդ հոդվածը լրաց. 28.10.20 ՀՕ-468-Ն, խմբ. 03.11.20 ՀՕ-484-Ն, 17.11.21 ՀՕ-354-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։