Հոդված 19. Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը
Հոդված 19. Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը
1. Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
1) զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում.
2) լինել համայնքի ղեկավար (բացառությամբ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու), համայնքի ղեկավարի պաշտոնակատար (բացառությամբ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու) կամ վարչական ղեկավար.
3) աշխատել իրավապահ, ազգային անվտանգության և դատական մարմիններում:
2. Սույն հոդվածով սահմանված, ինչպես նաև զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:
(19-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-267-Ն, լրաց. 14.07.22 ՀՕ-312-Ն)