Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-25-ից մինչև 2025-08-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ լիազորությունների իրականացման ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 96. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները

գործել է մինչև 2025-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 96. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները

1. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կարող է իրականացնել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով՝ իր հաստատած հարցաշարերի հիման վրա:

2. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության այն լիազոր մարմինները, որոնց իրավասության մեջ են մտնում այդ լիազորությունները՝ անմիջականորեն կամ մարզպետների միջոցով` համաձայնեցնելով սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան լիազոր մարմինները պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում են իրենց հաստատած հարցաշարերի հիման վրա, որոնք նախապես համաձայնեցվում են իրավական հսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ:

2.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-ին կետով և 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5.1-ին կետով սահմանված լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողություն է իրականացնում տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:

3. Իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Սույն մասով նախատեսված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական և մասնագիտական հսկողություն կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:

(96-րդ հոդվածը լրաց. 14.11.19 ՀՕ-255-Ն, 26.10.22 ՀՕ-411-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։