Հոդված 19. Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը
Հոդված 19. Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը
1. Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ՝
1) զբաղեցնել ղեկավար պաշտոն համայնքային ենթակայության կազմակերպություններում.
2) աշխատել համայնքի աշխատակազմում.
3) զբաղեցնել հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ, բացառությամբ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնների.
4) զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով:
(19-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-267-Ն, լրաց. 14.07.22 ՀՕ-312-Ն, խմբ. 22.05.24 ՀՕ-227-Ն)
(22.05.24 ՀՕ-227-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)