Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-06-05-ից մինչև 2010-10-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 53. Համայնքի զարգացման ծրագիրը

գործել է մինչև 2010-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 53. Համայնքի զարգացման ծրագիրը

Համայնքի ղեկավարը մշակում է համայնքի քառամյա զարգացման ծրագիրը, որը ներկայացնում է նորընտիր ավագանու հաստատմանը` վերջինիս լիազորությունների ստանձնման օրվանից եռամսյա ժամկետում: Եթե համայնքի նորընտիր ղեկավարի լիազորություններ ստանձնելու ժամկետը համընկնում է նորընտիր ավագանու լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետին, ապա համայնքի նորընտիր ղեկավարը քառամյա ծրագիրը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում կամ ավագանու լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում կամ իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:

Համայնքի ավագանին քննարկում է ներկայացված ծրագիրը, կատարում է փոփոխություններ և իր որոշմամբ ընդունում է:

Համայնքի ղեկավարը տարեկան բյուջեների նախագծերը մշակելիս հաշվի է առնում համայնքի բնակչության կենսական շահերը, համայնքի քառամյա զարգացման ծրագիրը, ինչպես նաև առկա ռեսուրսները:

(53-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-164-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։