Հոդված 51. Համայնքի սեփականության օտարման սահմանափակումը
Հոդված 51. Համայնքի սեփականության օտարման սահմանափակումը
Համայնքի սեփականություն համարվող հողերը կարող են օտարվել համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայով սահմանված նպատակներին համապատասխան և համայնքի տարածքում տնտեսական գործունեության խթանման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված դեպքերում:
Համայնքն իր տարածքում տնտեսական գործունեությունը խթանելու նպատակով իր օտարած հողի նկատմամբ հինգ տարվա ընթացքում ունի առաջնային հետգնման իրավունք հողամասի շուկայական գնով:
Համայնքի հողի օտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջնային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամկետները: Պայմանագրի խախտման դեպքում դա կարող է լուծվել դատական կարգով:
(մասն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-493-Ն)
Գույքի օտարումից ստացվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են սույն օրենքով սահմանված կարգով և ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:
Համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման այլ սահմանափակումները սահմանվում են օրենքով:
(51-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, լրաց. 21.12.10 ՀՕ-6-Ն)