Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Հոդված 24. Համայնքի ղեկավարը
Հոդված 24. Համայնքի ղեկավարը
Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:
(նախադասությունը հանվել է 26.05.11 ՀՕ-167-Ն) (նախադասությունն ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-226-Ն)
(24-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-226-Ն, խմբ. 30.09.08 ՀՕ-166-Ն, փոփ. 26.05.11 ՀՕ-167-Ն)