Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Համայնքի վարչական տարածքը
Հոդված 6. Համայնքի վարչական տարածքը
Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, ինչպես նաև բնակավայրերից դուրս գտնվող հողերը, որոնց սեփականատեր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, Հայաստանի Հանրապետությունը:
Համայնքները, դրանց վարչական սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանվում են օրենքով:
(6-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 14.12.04 ՀՕ-42-Ն, 23.06.11 ՀՕ-227-Ն)