Հոդված 40. Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և ծառայությունների բնագավառում
Հոդված 40. Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և ծառայությունների բնագավառում
(վերնագիրը փոփ. 27.02.07 ՀՕ-132-Ն)
Համայնքի ղեկավարն առևտրի և ծառայությունների բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում.
2) տալիս է ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն:
Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն.
4) համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:
Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5) (կետն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-132-Ն)
6) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին:
7) համայնքի տարածքում տալիս է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի թույլտվություն.
7) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.
8) տալիս է համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն:
(40-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-85-Ն, փոփ., խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-132-Ն, փոփ. 20.03.12 ՀՕ-40-Ն, խմբ., լրաց. 11.09.12 ՀՕ-177-Ն)